Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաղթողն էր, ձեռքերն է շփում, փիլոնը վրան առնում և անընդհատ, երգելու պես, կարդում է աղոթքները։

— Ծո՛ւռ…— շարունակում է նախատել տեր Վարդանը ավելի բորբոքված։

— … Եվ մի տանիr զմեզ ի փորձություն… — գոչում է տեր Ստեփանը շեշտելով և թշվառ ծերունուն դարձած։

Տեր Վարդանը, վերջնականապես հույսը կտրած, դողում է բարկությունից. լռել է, բայց քթի տակից փնփնթում է. և բավական բարձր ձայնով փնփնթում.

— Այսպես գժերի մորուքը չեն ածիլում… հերիֆ, հերիք չեղա՛վ արածդ. քո ի՞նչ բանն է աղոթել, հայվան Մարկոս— ծուռ Փիլիպո՜ս…

… Զի քո՛ է արքայություն և զորություն…— նետում է դեպի նա տեր Ստեփանը զորեղ ձայնով։

— Չոռ ու ցա՛վ…

… Եվ փաոք հավիտյանս…

— Գետին անցնիս…

Ամմեն։

Թառմայում այդ միջոցին քչփչոցը սկսել է։ Կանայք բավական հավաքվել են. տղամարդիկ էլ հետզհետե հասնում են, կոշիկները թողնում դռան մոտ՝ ժամհարի կողքին, գլխարկները կամ հանում և կամ հենց ֆեսով՝ ցրվում են կիսախավար եկեղեցվո զանազան կողմերում։

Ահա և ավագերեցը. կարճահասակ, բարեհույս դեմքով ծերունի, որ դռան շեմքի առաջ կանգ է առնում և դիտում է դասի մեջ կատարվող տեսարանը: Ասպարեզի տերը դեռ տեր Ստեփանն է. անցել է այժմ մատուռի առաջ և շարունակում ջրվեժի պես բերնից դուրս տալ անհասկանալի արագությամբ աղոթքներ՝ մոնոտոն, արագ ու զիլ արտասանությունով։ Պարզել է վիզը և ամբողջ մարմնով տարուբերվում է։ Ոչ մի տեղ չի նայում, բացի օճորքից. կատարյալ էքստազի մեջ է։

Այդ միջոցին վրա է հասնում չորրորդ քահանան՝ տեր Եղիշեն։ Հաղթանդամ ու հսկա երիտասարդը ցածում կանգ առնելով, հասկանում է ամեն ինչ. հետո, ձեռքի հաստ ցուպը ցած դնում մոմավաճառի մոտ և մի քանի հսկայական քայլերով կտրում տարածությունը։ Հասնում է ատյան, բռնում խենթի թևից և այնպես ցնցում, որ թշվառ երգիչը գալարվում է, դառնում, տեսնում է իր թշնամուն, նրա դեմքը և բոլորովին լռում։

Այդ ժամանակ միայն ամեն ինչ կարգի է ընկնում։ Տեր Հովսեփը շարունակում է աղոթքը, վրա հասնող տիրացուները, աշակերտները շարականներ են սկսում, իսկ տեր Ստեփանի ձայնն այլևս չի լսվում: