Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասա… բաս որ դու շաշ չըլես, քու ի՞նչ բանն ա, թե մեր ջահիլները, մեր զոնաղները քեֆ են անում զուռնա ածում, յա գինի խմում…

— Փի՜ե, փի՜ե…— ոտքի ելավ Ջավադը,— սակայն կիրակոսենց ջինսը ուզում եք վրա՞ տալ մեզ։

— Ա՜ խալխը,— ձայնը բարձրացրեց վերջապես գզիրը,— մեկ թողեք ե՞ս պատմեմ է՜է՜… ախր քեֆի բան չի… գիշերվան ղարտուլի համար ա՛, զարաուլի՜…

— Ո՞նց… ղարաուլի՞… ի՞նչի… ի՞նչ կա…

Ամեն կողմից հարցեր տեղացին, ամենքը խառնվեցին իրար։ Ջավագը վեճի բռնվեց կիրակոսենց ցեղից Հաբետ աղի տղայի հետ և այն էլ թունդ վեճի, որովհետև երկուսն էլ կոկորդ պատռելու չափ գոռում էին խոլերան փափախը երերցնելով՝ ճգնում էր խոսք հասկացնել խռնվող և շրջանը քանդող գյուղացիներին, ալյուրոտ Զաքեն, մարդ չէս հասկանում, թե ինչո՞ւ էր աղաղակում՝ կարմրամազ Սմբատի ականջն ի վեր. երկարավիզ Գևոն էլ, վիզն ածիլած պայտար խեչոյի դեմքի մոտ ջարված՝ համառ կերպով ճչում էր ինչ-որ անհասկանալի բառեր…

Մի խոսքով, մի այնպիսի խառնուրդ աղաղակների, ձայնի զանազան ելեէջների, որ շներն անդամ սկսեցին հաչել ամեն կողմից։ Վարժապետն ու հրեան միայն անդրդվելի, թեև դադարել էին խաղալուց, բայց նստած մնացին․ այլև Արշակը, որ իր ո՛չ կանգնած ղիրքը փոխեց․ ո՛չ էլ դեմքի անտարբեր հայացքը։

Եվ այդ տևեց երկար։ Միմյանց չհասկանալը կարծես պայման էր գրված, իսկ աղաղակելը՝ միակ խոսակցության և վեճի ձև։ Սակայն քիչ-քիչ ճչացողների թիվը նվազեց, և նրանց միջից դարձյալ դուրս նետվեց քյոխվի ձայնը, որ գոռում էր.

— Տո խեղդելո՞ւ եք… բաս ղարաուլ չըլի՞, բաս գեղն առանց ղարաուլի՞ մնա…

- Ինչի՞,– նրա դեմը կտրեց մեկը,— բա ուրիշի չտեսա՞ր, որ երկու անգամ իրար վրա նրան ես զրկում…

— Հա՜ տո…– կանչեց մի երկրորդը,– հարուստներին թողնում ա ու աղքատների ջա՜նին ընկնում…

— Դե ո՞նց անենք, քյոխվեն ի՞նչ անի,— պաշտպանեց քյոխվի։ Գևոն՝ չարախնդաց,– ոչ ոք չի գնում… համ էլ ի՞նչի զուռնա, ածղազարը…

— Փտի գնա, բա՞ս,– պնդում էր զաքեն,– հերթն իրա՞ն ա ընկել. էլ ինչացո՞ւ ա քյոխվեն… հրամա՜յում ա, պիտի կատարես…

— Ըստեղ մտիկ տու, ըստե՞ղ, քյոխվա,— Նետվեց դեպի թորոսը պայտար խեչոն և երկար վզով գլուխը քիչ մնաց կոխեր տանուտերի