բաց բերանը,— յանի քի՞չ ա պատահել, որ հենց ընտենց չեն գնացել.․․ յա թե չէ՝ գնացել էլ են, մթնելու պես փախել են ու տները մտել, Հը՞.․․ — Դրո՜ւստ ա ասում Խեչոն,— վյրա բերեց Սմբատը,– էլ դրա համար ո՞ւր եք էսքան ղալմաղալ քցել… ուրիշը դրեք ու՝ պրծավ գնաց․․․ — Ո՞նց կըլի,— գոռաց այն կողմից Ջավադը,— հերթը նրանն ա, նա էլ պիտի գնա… կարա՞ զուռնեն քյոքի ու գեղի հարսներին դուրս թափի… շա՜ն տղերքը… սալախանանե՜ր… կատաղե՛լ են, գինին ջրի պես են վեր ածում… Այդ միջոցին գզիրը, որ մի կողմ քաշվել երկար փայտը ձեռքին, սրան֊նրան էր հորդորում հանդարտելու հեռվից, հանկարծ ոստնեց դեպի մի երիտասարդ, բռնեց նրա թևից ու ձայնեց. — Հրե՛ս ա, քյոխվա, բռնել եմ մեկին… հենց սա՛ էր, որ հյուջաթ էր անում, թե Ղազարին չեն թողալ, թե հերթը նրանը չի… հենց սա՛ ա… — Հա՞…— թռավ դեպի նա քյոխվեն,— էս շան տղան… Հլա մեկ դենը կացեք, տեսնենք էդ ո՞վ ա, որ քյոխվի հրամանին դեմ ա կանգնում… Դու ո՞վ ես, ա՛ շան տղա… Երիտասարդն օտարական էր։ Ապշած այդ հարձակումից, մի րոպե շվարած՝ լուռ մնաց, հետո ասաց գրգռված զայրույթով. —Ի՞նչ ես ռեխդ ցրիվ տալիս, չի՞ ը՝լիլ, որ քիչ քաղաքավարի խոսաս… Հա՛, հենց ես էի ասողը… — Ինչի՞, ա՛ շա՛ն թուլա… Դու ո՞վ ես, ի՞նչ մարդ ես ըստեղ. տենա՞մ մեկ պասպորտդ… — Քարկողցի եմ. հետո՞… — Տո բա դուք մեր գեղն եք եկել, որ լոթություն անեք… տո բա ես մեռա՞ծ եմ ըստեղ, որ թողամ սաղ շաբաթ զուռնեն առաջներդ ցցեք… — Ասելիքդ ասա՛…— միջահատեց խստությամբ երիտասարդը։ — Չոռ ու ցա՜վ ասեմ, ի՛շի տղա..ձայնը բարձրացրեց քյոխվեն,— դու ի՞նչ ես, ի՞նչ հորս ցավն ես, որ համարձակվում ես գզիրիս երեսին գինի շպրտել, փափախին դմփացնել… — ՉԷ՛, քյոխվա,— միջամտեց գզիրը,— սա չէր թափողը… սա հենց ընենց, խոսքո՛վ… — Դու սու՛ս, հարամզադա՛,— մտրակը բարձրացրեց նրա վրա քյոխվեն,— երբ քյոխվեդ խոսում ա, դու ձենդ կտրի… Հը՞, աղա դարձավ նա երիտասարդին,— ասա տեսնա՞նք, դու ո՞ւմ շունն ես, որ սաղ շաբաթ ղալմաղալր քցել ես գեղը, հլա քյոխվի հրամանին էլ դեմ ես գնում…
Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/372
Արտաքին տեսք