Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քյոխվա,— կանչեց այն կողմից մի երկարահասակ ծերունի,— ա՛յ տղա, ըտենց բիաբուռ խոսքերո՞վ կխոսան ղոնաղի հետ… ի՞նչի քաղաքավարի, մարդավարի չես խոսում, ո՛րդի…

Քյոխվեն բարկացավ, բուռն շարժմամբ դարձավ դեպի ձայնի կողմը և կանչեց զայրագին.

- Տո ձե՞զ ինչ, դուք ի՞նչ գործ ունեք իմ դատաստանի մեջը… Ղոնա՞ղս որն ա… Ղոնաղը եկել ա, որ մարդավա՞րի պահի իրան, թե՞ զուռնան առաջը քցած, գինու բութիլկեն խտտած՝ գեղի քուչեքովը պտուտ տա ու մեր ջահելներին էլ գժվացնի, իմ հրամաններին դեմ դնի, գզիրին քակի… հը՞, ա շան թուլա, խոսա տեսնանք, դու ինչա՞ցու ես որ…

- Քյոխվա,— մեջ մտավ Գալոն,— յանի հերթը դրո՞ւստ Ղազարինն ա, թե չէ հենց ընենց, ուզում ես ջահիլների քեֆը խափանես՝ ընտուր նրանց զուռնաչուն խլում ես… արի՛ դրուստ ասա, դու քո աստվածը…

Գալոն հարուստ, հետևապես ազդեցիկ մարդ էր Թորոսը շատ էլ աղամ էր մի լավ հայհոյի նրան, ուզում էր մի լավ «շշպռել» նրա հողին լուսաբանող այդ կաչաղակային ծերունուն, բայց մտածելով հետևանքի մասին, կուտակվող կատաղությունը զսպեց և ասաց րարկությամբ.

— Տո բաս էլ ինչա՞ցու քյոխվա եք դրել ինձ, որ իմ ձեռքումս չըլի ղարաուլ նշանակելը։

-Դրո՛ւստա ա, քո ձեոքումն ա,— առարկեց Գալոն ժպիտը դեմքին,— բայց հերթը Ղազարի՞նն ա, է։ Ա՛րի դրուստը խոսա, ախպե՛ր… Ասենք բարկացել ես, որ էս ա մի շաբաթ քեֆ են անում ու սկի քեզ մարդատեղ էլ ա չեն դնում-կանչեն մի ստաքան գինի խմացնեն… իհարկե, դա լավ չի, ամոթ ա նրանց համար, բայց դե՛, ջահիիլ են, բախշի՛ր…

— Ւնչե՜ր եք ասում, ինչե՜ր…— աղաղակեց քյոխվեն, կեղծ վիրավորված ցույց տալով իրեն,— ես նրանց գինո՞ւն եմ հասրաթ, գինի որ ուզենամ, չեմ կարալ ձի հեծացնել ու Վլադիմիրովկից բերել տալ… Ասում ես՝ հերթը հենց նրանն ա որ կա, նրա՛նն ա…

- Էդ բա ինչի՞ հենց ուժդ աղքատներին ա պատում,— մեջ մտավ երիտասարդ հյուրը,— Ղազարն ասում էր, որ հերթն իրանը չի ու ձեր, հենց Սարոյենց Մուրադինն ա…

Քյոխվեն այլևս զսպել չկարողացավ իրան և ամբողջ զայրույթը դուրս թափեց հյուրի վրա, մանավանդ որ երևան էր հանվում իր կողմնապահությունը: