-Ը՛մ, ես քո հարբած գլխիդ,- արեց ուժգնությամբ Խոլերան,- լավ ա, ձենդ կտրի մեկ, թե աստվածդ սիրես… ընե՛նց կոնծել ա, որ մի՛տն էլ չի, թե քոչը ե՞րբ էր Կաթնաղբյուրի մոտ…
-Դե լա՛վ, ա՛մի,— արեց Ջավադը չարախնդաց,— քյոխվա ա, գործ շատ ունի, ո՞ր մեկը միտը պահի… Դե ձեր քյոխվեն էլ էս ա է՜լի. ախպորս չհավանեցիք, հմի սրա՛ լազաթն առեք… Ոնց է՜ր։ քյոխվա՛,— դարձավ նա հեգնությամբ քյոխվին,— ոնց է՜ր… Հինգ տարի առաջ, ողորմած հոգի մերդ բո՜լ լոռ շինեց… Ա՜յ, գտար հա՜, մալադեց[1] քյոխվա… Ա՛ռ, առ մեկ է՛ս էլ կոնծի, բալքի հինգ տարին է՛ս հետ տասը շինես…
- Փո՛ւչ, փո՛ւչ…— կանչեց նրա վրա քյոխվեն,– ըստեղ էլ խո գեղը չի՞, մեկ էլ տեսար պլետը[2] եկավ հա՜ հա՜…
-Լավ ա, լա՜վ…- քրքջաց Ջավադը,- հրեն պլետդ Մարտոյի միկիտանումը[3] վեր ընկած, դու գի՛նիդ խմիր, ա՛ռ…
3
Մինչ այդ՝ խճուղու վրա անցուդարձն ավելանում էր: Անշուշտ ժամը 4-ը պիտի լիներ, որովհետև միմյանց ետևից, դղրդոցով անցան գյուղաքաղաքից երկաթուղու կայարանը գնացող ամենօրյա «պադվողները[4] անցորդներով լեցուն։
Նրանցից հետո երևացին ու անցան օրորուն՝ մեր ետևում գտնվող «խախոլների»[5] Ալեքսանդրովկա գյուղի խոտաբարձ սայլերը, գյուղաքաղաքից զանազան գյուղեր վերադարձող ձիավորներ՝ բեռներով, եզան սայլեր՝ ճռճռալով, այլև հետևակներ։ Իսկ դեպի մեր կողմը, խճուղուց իջնելով, երևացին երկու նո՛ր գյուղացիներ։
- Փի՜ե…– բացականչեց Ջավադը, նկատելով նրանց,– հլա՛ մաիկ տվեք մեկ… Տո է՛ն ծաղկասարցի Վա՞րգոն չի՝ մեր Հարութանց Ոսկանի հետը…
- Ւ՞նչ Վարդո, տո՛,- ասաց Նիկոլը,- հասարացի Մաթոն ա:
- Չէ հա՜, խմածդ գլխիդ ա խփել… Վա՛րդոն ա որ կա. էն էլ, հրե՛ն, Ոսկանն ա իր մեծ փափախովը: