Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էգուց ևեթ տակիդ դոշա՛կն էլ քաշել կտամ… հարա՛մզադա… (Շարժում գործելու ժամանակ հանկարծ նկատում է Թերեզային և լռում

ՀԱՅՐԱՊԵՏ. — Աղա…

ԳԱԼՈԻՍՏ.— (Որ նույնպես նկատում է Թերեզային, բոթում է Հայրապետին)։ Սո՛ւս, տո՛…

ԳՐԻԳՈՐ.— (Ճիգ է գործում, քաղցր ժպիտ ստանում և գնում դեպի աղջիկը)։ Հը՜, օթա՞խդ ես ուզում գնալ… Բա էդ ընչի՞ ես գույնդ գցել… Հիվա՞նդ ես… (Գյուղացոց՝ խիստ դեմքով և բուռն շարժմամբ)։ Կո՛րեք…

ԳՅՈՒՂԱՑԻՔ.— (Կծկված՝ անցնում են Թերեզայի մոտով

ԹԵՐԵԶԱ.— (Լուռ՝ ճանապարհ է տալիս և կծկուն դիմագծերով, լաց լինելու պես՝ նայում է նրանց ետևից և հուզված՝ կռթնում դռան

ԳՐԻԳՈՐ.— (Ուզում է բռնել նրան)։ Բո՛ւ… ա՛ղջի, էդ ի՞նչ էլավ քեզ, է՜է՜… Ո՞ւր է մայրդ… (Կանչում է դռնից)։ Ա՛յ կնիկ, Սաթենիկ…

ԹԵՐԵԶԱ.— (Որ երերուն թուլացել էր, ճիգ է գործում, ուղղվում է)։ Ոչի՛նչ, գլուխս պտտեց… Թո՛ղ ինձ, ես սենյակս կերթամ… (Քայլում է դեպի սենյակը, բայց կես ճանապարհին կանգ է առնում և հանկարծ դառնում դեպի հայրը)։ Հա՛յր… ուրեմն… իրա՞վ է այդ բոլորը…

ԳՐԻԳՈՐ.— Ի՞նչը, աղջի՛կս… (Խիստ)։ Դու մեզ լսո՞ւմ էիր… Ի՞նչ ես խառնվում իմ առևտրական գործերի մեջ… Սա առևտուր է, դիմացինդ՝ կոպիտ, անտաշ գյուղացինե՜ր… նստի՛ր, նստիր՝ գնամ մորդ կանչեմ… (Ուզում է գնալ

ԹԵՐԵԶԱ.— (Ուժ տալով իրեն): Ո՛չ… մնա՛, հա՛յր… խոսե՛լ եմ ուզում քեզ հետ… Այդ դուռն էլ փակիր… (Նստում է

ԳՐԻԳՈՐ.— (Ուսերը թոթվելով՝ դուռն է փակում, լուրջ կերպար է ստանում և մոտենում է։ Մի րոպե երկուսն էլ լուռ են։ Թերեզը գլուխը խոնարհած, իսկ հայրը ուշադրությամբ զննում է նրան

ԳՐԻԳՈՐ.— Ապա՞, ի՞նչ է ասելիքդ… Գործ ունեմ, ասա՛… (Կատարելապես զսպել է իրեն, խիստ դեմք է ընդունում և նստում)։ Խոսի՛ր… Թե հիվանդ ես, քաղաք գնա մորդ հետ… Այդ ասե՛լ եմ քեզ, դու չե՞ս ուզում։ Կո՛ւզես՝ հենց ա՛յսօր գնա. երևի կարոտել ես քաղաքին…

ԹԵՐԵԶԱ.— (Զարմացած և լուռ՝ նայում է նրան

ԳՐԻԳՈՐ.— Դե ասա տեսնե՛նք… Թե ցավ ունես և քաղաք չե՛ս ուզում գնալ այստեղի բժիշկը կանչենք,.. Բայց (Ժպտալով)։ Չլինի՝ փող