Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետո, երկու գլուխները միմյանց կպած, ծանր, համրաբար, գետնի տակից, ոգու պես բարձրանում են։ Ամբոխը հեռվից նայում է սոսկումով:

Այժմ արձանը լույս աշխարհումն է։ Բայց նրան իր ուսերի վրա կրսղը հոգնած է, աչքերը մթագնել են, երակները պայթելու չափ ուռել, ծնկները դողում են, մեջքը ջարդվում է։ Այնուամենայնիվ չի կամենում նա բաց թողնել վեր հանած գանձը…

Բայց երբ վերջին աստիճանին հասած՝ ոտքը դնում է գետնի վրա, ծալվում են այյևս ծնկները, երերում է հերոսը, արձանը բաց թողնում և ինքն էլ երեսի վրա՝ փռվում նրա կողքին…

Վազում է ամբոխը սոսկման ճիչը բերնին, վազում են ամենքը, հերոսին բարձրացնել են աշխատում…

Բայց նա մեռել է։ Արձանը լույս աշխարհ է հանել, տիղմից ազատել, դրել է իր պատվանդանի վրա և մեռել նրա կողքին…