Jump to content

Էջ:White Varsenik.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

9

Ամռան արձակուրդին կկարծեր, թե ստիպված պիտի ըլլա քանի մը անգամ Երվանդին հանդիպիլ: Բայց հակառակ որ մորը հետ քանիցս մյուս թաղը գացին, Սահակ աղային տունը ու անգամ մը նույնիսկ հորը և Արշավիրին հետ հարման ելան՝ միայն անգամ մը հեռուեն տեսավ զայն: Արշավիրին հետ հորը գրասենյակեն դուրս կելլեին, երբ վարեն տեսավ Երվանղը, որ դեպի վեր կուգար երիտասարդի մը հետ։ Հստակորեն կհիշեր, որ ինչպես ինք զայն՝ ան ալ զինքը նշմարած էր։ Սակայն խանութի մը առջև տնտնաց ու ինք, հակառակ Արշավիրի պնդումներուն, աճապարեց հեռանալ։ Ամբողջ մարմնով դողաց սակայն, շփոթեցավ ու զարմացավ այդ անբնական հուզումին պատճառավ։

Տան մեջ հաճախ կխոսեին Երվանդի մասին ու ամե՛ն անգամ ինք գործ մը պատրվակելով սենյակեն դուրս ելլել կկեղծեր ու այսուհանդերձ կմնար։ Ո՛չ միայն հայրն ու մայրը, այլև Արշավիրը անընդհատ Երվանդի անունը կգլորեին։ Այդ ամառ Սահակ աղա, իր ընդարձակ ու նահապետական տան վրա երրորդ հարկ մը բարձրացնելե զատ, սկսած էր փողոցին վրա նայող երկհարկանի հավելվածական շենքի մը, որ բուն տունեն պիտի բաժնվեր պարտեզով։ Մյուս կողմե Երվանդ. իր թուրք ընկերոջ հետ սկսած էր գրասենյակը բանալու կարգադրություններ ընել։ Օգոստոսի կեսերուն, հակառակ մորը ընդդիմության, Արշավիր շաբաթ մը հարմանդ մնաց ու վերադարձավ արևեն այրած դեմքով մը ու Երվանդին վերաբերյալ պատմություններու պաշարով մը, որ ծայրե ծայր խանդավառությամբ պատմեց։

Հետո աշունը եկավ՝ իր առաջին անձրևներուն հետ ու ինք վերադարձավ Պոլիս։ Վերջին տարին սահեցավ-գնաց ապշեցուցիչ արագությամբ մը։ Կարծես թե երազի մեջ էր։ Ձմռան Հելեն ամուսնացավ ու մեկնեդավ։ Մորաքրոջը տղան Վահանը, որուն երբեմն կբացվեր, պետական պաշտոնի կոչվեցավ ու գնաց Փոքր-Ասիո ամայի քաղաքներեն մեկը։ Շուտով ավարտական քննությունները եկան ու դպրոցը ստացավ իր տարեվերջի շեն կերպարանքը։ Խառնակ, ղվարթ ու տրտում եռուզեռ մըն էր, որ կթավալեր երեք հարկերում մեջ։ Դան-