դաղորեն կվարժվեին դպրոցը ձգելու գաղափարին։ Ու կարծես ի պատիվ իրենց, այդ տարին գարունը կանխահասորեն իրենց դեմքերուն խնդաց, Վոսփորի եզերքներուն վրա զմայլելի արշալույսներ բացավ, ջրերուն վրա լույսի ցուցահանդեսներ կազմակերպեց ու փետրվարի վերջերուն, դպրոցի պարտեզին ծառերուն վրա մեկեն պայթեցավ։ Ծիծեռնակները վերադարձան ու պարտիզակցի չարաճճի Արմիեն աղվորցավ, ծաղկեցավ ու խենթեցավ։
Երազի պես սահեցավ գնաց տարին։ Ավարտական հանդեսին ո՛չ միայն մորաքրոջը ընտանիքը, այլև հայրը և Արշավիրը եկած էին քաղքեն ։ Իրապես հուզիչ, եզակի, քաղցր օր մըն էր։ Երբ տնօրենուհին տարեկան տեղեկագիրը կարդաց ու իր առաջնությունը հայտարարեց, բնազդաբար դարձավ հորը կողմը ու երկուքով չկրցան իրենց ուրախության արունքները զսպել։ Արշավիր քիչ մնաց, որ պիտի ցատկեը վիզը։ Ու երբ շրջանավարտուհիներուն կողմեն բեմ առաջացավ ավարտական ճառը կարդալու՝ հուզում են ծունկերը կթոտեցան։ Ձայնը կդողար, բայց երբ ակնարկը հանդիպեցավ Արշավիրի արու և աղվոր դեմքին, քաջալերվեցավ ու դրածը կարդաց համարձակությամբ մը, որ ինքզինքեն չէր սպասեր։ Իրիկունն իսկ դպրոցը ձգեց։ Մանուկի մը պես արտասվեց, բայց արտասուքն իսկ զվարթ էր։ Ընկերուհիներուն հետ ի՜նչ խոստումներ փոխանակեցին ու այդ հանձնառությունները որքա՜ն շուտ թուլցան կյանքին առջև։
Խորունկ, անջնջե լի հիշատակ մը պահեց օր. Սարգիսյանեն։ Փաստորեն մեծ բարեկամուհի մը կկորսնցնեը, բարեկամուհի մը որուն հարկ չկար վիշտդ բառերով պատմեք, որ զայն աչքերուդ խորը կտեսներ ու կրնար մեղմել: Անկե բաժնված պահուն ամբողջ դպրոցը իրեն սիրելի թվեցավ: Ի՜նչ զորությամբ կհիշեր սերտողության քաղցր պահերը, գարնան գիշերներու լուսնկան ննջարանին մեջ, օր. Սարգիսյանի հանդարտ քայլերուն ձայնը ու անոր խիստ ու հատու բառերը, երբ աշակերտուհի մը կհանդիմաներ։ Ընթերցումի ան¬ փոխարինելի ժամեր կային, ձմռան ցուրտ երեկոները, երբ դուրսը հողմը կգոռար ու ներսը հաճելի գոլի մը հետ, լոկ լռությունն էր, որ թևերը կփռեր։Շաբաթը անգամ մը անզուսպ հաճույքով մը կսպասեր քաղքեն եկած նամակներու,