Էջ:White Varsenik.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զը չկա տեֆ էղիր թաղքեն, ըսողը էս իմ, Սահակ աղային տղան...

Ցուրտ ակնարկ մը ձգեց ներկաներուն վրա, ոտքին ծայրով դաշույնը հրեց հեռուն, բաճկոնը թոթվեց ու քար լռության մեջ ձայնը հնչեց՝ մետաղյա աղմուկի մը պես։

— Ալ շա՛տ էղաք, գի՛տցած ըլլաք հա՜, քաղքին մեջ ղապատայի տղաքը չին պակսիր, ձեզ անանկ մը շտկիմ քի՝ քեֆերնիդ գա, ծե՛, քենեֆներ, յահուտիին, հոռոմին, տաճկին դպաք՝ ձան չհանեցինք տեյի, մեզ ավանակի տեղ դրիք։ Հեմ տե ճանտարմա, մափռա ֆիլան չկա, աղե՛կ անկաճննուդ օղ արեք, ճանտարման ալ էս իմ, հյուքյումեթն, ձեր մարիկը պըտը լացնիմ։ Հա՛տե,— ավելցուց ոտքով սարսելով Գող-Տոնիկի մարմինը,— սիքտիր էղիր սըտեղեն նայիմ։ Հեմ տե քեզ ա՛լ օրթալըիյը չտեսնիւմ...

Ձեռքերը տերևներու պես կդողային: Վարանելով զանոնք գրպանը դրավ, մինչ Գող-Տոնիկ դեմքին արյունը սրբելեն ու տաժանքով կբարձրանար։ Վրանին չնայեցավ անգամ։ Հապճեպով գնաց հաշվեսեղանին առջև, արմունկովը կրթնեցավ ու անորոշ ձայնով մը ըսավ.

— Հա՛կոբ, սըտեղեն պաղ ջուր մը տուր նայիմ...

— Լիմոնատա մը շինիմ, Երվանդ էֆենտի՝ պատասխանեց սրճարանատերը դեռ դողահար։

— Աղե՛կ, սա մեր փիճին ալ օղի մը տուր։

Մեկ ումպով բաժակը պարպեց ու լռությամբ ելավ դուրս։ Դրան առջև հավաքված բազմությունը հարգանքով ճեղքվեցավ երկուքի։ Դիմացեն տեսավ մեծ եղբայրը, որ վազելեն կուգար։ Սալահատակին եզերքը կեցավ ու նո՛ւյն ցուրտ հայացքով նայեցավ անոր գունատ դեմքին։

— Ի՞նչ դող ելած կվազես,— ըսավ անհամբույր շեշտով մը։

Դեմքին վրա զգաց եղբորը գորովալի ակնարկը ու սիրտը իջավ։ Ջղայնությամբ կխաղար բաճկոնի կոճակին հետ։

— Մարդ ախոռ եկավ,— ըսավ Նշան դանդաղորեն,— ծեր կնիկ է տըխաթ անելու է։ Տղաքը պատմեցին եղածը, փեք աղեկ արեր ես։ Ադ հերկելեները մինակ ատ լեզուեն կհասկնան։

Երկուքով առաջացան դեպի Կյավուր Տերեսիի կեդրոնը։