Էջ:White Varsenik.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վուրդը միշտ ատանկ է, լսածը քանի մը անգամ կխոշորցնե...

— Ան չէ ամա, ուշադրություն ընես նե, գեշ չըլլար, կնայիս մութ տեղը պելա մը կբերին գլխուդ...

Ճենողկուռակը ծաղկած էր տան դրան վրա, բաց-մոլոշագույն ծաղկի ողկույզներեն քիչ մը ծանր բուրում մը կբարձրանար։ Շաբաթ երեկոյան զանգակները սկսան հնչել, միջոցը օծելով հանդիսավոր ուրախությամբ մը։ Թեթև հով մը կցնցեր ծառերը, կպագներ ծաղիկներուն պսակները։ Նո՛ւյն քաղքին նո՛ւյն շփացած հովն էր, որ Յալըեն կուգար, ծովեն կուգար։ Հուզումով, զսպելով հուզումը՝ բարձրացավ աստիճանները։ Ու վերստին նույն երկչոտությունը ծվարեցավ հոգվույն խորը։ Մարմինը կզգար Վարսենիկի ներկայությունը ու սիրտը կդողար։ Աննկարագրելի, անհուն հրճվանք մը ողողեց ողջ էությունը։ Նրբանցքեն երևաց Վարսենիկի գեղուղեշ հասակը։ Զիրենց նշմարածին պեն՝ աճապարանքով կորսվեցավ ու վերադարձավ, երբ պարտեզին վրա նայող սենյակին մեջ տեղավորված էին արդեն։

Վարսերուն նոր հարդարանք մը տված էր՝ վերջին տեսնելեն ի վեր։ Խարտյաշ ալիքներով այդ ծփծփուն մազերը թեթևորեն կիյնային ու կծածկեին ճակտին մեկ մասը։ Միակտուր ու թեթև շրջազգեստ մը հագած էր, քաղքին մեջ սովորաբար գործածված պասմայե: Մանր, կապույտ պուտեր կային ու ծիլեր՝ այդ հագուստին վրա ու անոր ամբողջ անձին կուտային քիչ մը գեղջուկ բանաստեղծություն մը։ Հոգվույն խորը՝ անհուն երախտագիտություն մը զգաց այդ պարզության համար։ Ակնարկը բարձրացուց ու դողդոջուն սիրով մը՝ տեսավ անոր զմայլելի մարմինը ու մեկեն սիրո և հեշտության ծարավը արյունը թունավորեց։ Քունքերուն վրա արյան զարկը կզգար։ Ձեռքերուն վրա այդ գեշ ու ծարավի արյան ջերմությունը կզգար։

— Աղե՛կ,— ըսավ Հայրապետ աղա ժպտուն,— ի՜նչ երկուքդ ալ անտերունջ կեցեր եք, հատե քիչ մը իրարու վարժվեցեք նայինք։ Կնայիմ տե մեր երիտասարդութենեն ի վեր քաղքին մեջ բան մըն ա փոխած չէ։ Մենք ալ ձեզի պես էինք իշտե...

Քունքերուն վրա արյունը ավելի ուժգնությամբ սկսավ