Jump to content

Էջ:White Varsenik.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անկյունեն կախված գլանիկ մը տկար լույսով մը կվառեր։ Խորամանկ գազանի հայացքով մը զննեց աղջիկները, որ հանկարծորեն դադրեցան երգելե ու աչքերնին գետին, քաշվեցան մյուս եզերքը։ Էգ վիթերու պես, որ գազանի մը ներկայությունը կզգան, անորոշ ու ահարկու երկյուղով մը կդողային և իրենց վախին պատճառով չէին կրնար առաջանալ։ Գող-Տոնիկ խորամանկ ու գեշ գաղտնի հայացքը կրկին բարձրացուց ու դանդաղորեն նայեցավ Վարսենիկին։ Արուի խուլ, տարփատենչիկ ու սովահար հայացք մըն էր ատիկա, որ Վարսենիկին արյունը սառեցուց։ Գունատ ու դողահար, փորձեց վազել բայց ծունկերը կկթոտեին։

— Ի՜նչ կվախնաք, քա՛,— պոռաց Գող-Տոնիկ իր գեշ ձայնով,— ձեզ չպըտը ուտինք, յա՜ ։ Սըվոնց նայեցեք, մեզ յապանիի տեղ կդնեն...

Աջ ձեռքը գրպանը ու բերանը թեթև մը բաց՝ կեցած էր ճամբուն եզերքը ու կսպասեր, որ աղջիկները անցնեին։ Իր շիլ ակնարկը սակայն ագահությամբ կթափառեր Վարսենիկի դեմքին ու մարմնին վրա։ Իր գեշ ճամբու մեջ ինկած, գեշ ախորժակներով սնած տղու հոգին այսուհանդերձ բրտությամբ կզգար անոր թանկագին ու մատղաշ գեղեցկությունը։Ու արդարև աննկարագրելիորեն աղվոր ու թարմագեղ աղջիկ մըն էր Վարսենիկ։ Հագած էր ամառային թեթև, սպիտակ շրջազգևեստ մը, որ ավելի քան հանկուցիչ կընծայեր իր տասնհինգ տարեկան պատանուհիի խռովիչ ու վաղահաս իգությունը։ Սպիտակ գոտի մը կսեղմեր բարակ մեջքը: հայտնել ոլԼ իրանին ու դեռ անվթար կուրծքերուն քաղցր շնորհը։ Փունջը անցուցած էր գոտիին թույլ տալով, որ ծաղիկները զարդարեն իր մեջքը։ Եղնիկի երկար ու սպիտակ պարանոցին վրա դեղին սաթե մանյակին հատիկներ կփայլեին շեշտելով մորթին անուշ ճերմակությունը։ Բերանը լի ու կարմիր էր, մսեղ ու փոքր,— պտուղի պես խածնելիք բերան մը։ Բայց ի'նչ որ իրապես հրապուրիչ ու անդիմադրելի էր, իր մոլթ֊լեղակագույն աչքերուն ծածուկ բոցն էր, որ եթերային լույսով մը կօծեր դեմքը։

Մեկ-եոկու տարիե ի վեր արդեն՝ մայրը կհանդաիմաներ զինքը, երբ մութը իյնալեն առաջ տուն չէր վերադառնար։ Սկիզբը անշուշտ չէր ըմբռներ մորը անհանգստությունը,