Էջ:White Varsenik.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կյուղը կյանքեն, որ զույգ չընթանար մեր ներքին լուսավորոլմին հետ։ Երկյուղը՝ կյանքին վերքերեն, որ մարդ կստանա է՛ն անսպասելի ժամուն։ Կրնա՞ր միթե գիտնալ, այդ տարիքին, թե կյանքը վերք է հաճախ ու իմաստությունը այդ վերքերուն հետ հաշտվիլն է։ Վերադարձի այս անփառունակ կատակերգությունը դեռ չվերջացած, կզգար թե մարմնին խորունկներեն նոր վերքեր կելլեին, գրեթե մեղմ ու հաճելի ցավերով սկիզբը — սպասումներ, գիշերային անձկություններ, տենչանքներ և որ կրնային ներսեն, համառ ուտիճներու պես, կրծել երիտասարդության լուսացայտ պտուղները, կրնային արմատ նետել իր էության է՛ն մտերիմ անկյուններուն մեջ։

Կքալե ընկերոջ քովեն, քովնտի ակնարկով մը դիտելով անոր ուսերուն զվարթ ցնցումները, այլ արդեն իր մտքերը հեռուն էին։Ո՞ր տարին էր ատիկա, ո՞ր գյուղին մեջ։

Հստակորեն կհիշեր այժմ ամրան այդ հրաշալի օրը։ Ողջ օրը գերանդիով հնձած էին, այդ երիտասարդ քյուրդ գյուղացին ու իրենք, երեք հայ տղաք, մեկ շարքի վրա։ Արեգակը մերթ իրենց կռնակին վրա հսկա ոսկյա սկավառակի մը պես կշողար ու մերթ կհամբուրեր իրենց ճակատները։ Պատանեկան խոլ կիրք մը կքշեր զիրենք այդ վարժ ու հաջողակ գյուղացիին ետևեն, որ սլաքի մը պես կհառաջանար։ Ցորենի ծղոտները զվարթ ու սուր աղմուկով մը կթավալեին, փոքր խուրձերով, գերանդիներուն շեղբերուն տակ։ Ոչ մեկ գնով կուզեին ընդունիչ ետ մնալ։ Երկուքի ծալլված կերթային դեպի գիշերը՝ այդ ոսկեղեն ծովուն մեջեն ու իրենց մերկ ոտքերը կայրեին հողին տապեն։ Երբեմն ցորենի հատիկները կթափեին իրենց ձեռքերուն վրա ու կարծես կփայլեին։ Երբ խոնջ՝ գլուխը ետև կդարձներ, ժիր քրդուհիները, կժպտեին իր պատանության։Զարմանայի արագությամբ մը սայլը կլենար ու կմեկներ կալ։ Բայց խոնջենքը կկոտտար մեջքին վրա ու ձունկերուն մեջ։ Երբեմն խաբելու համար իր հոգնությունը, կերթար տիկին քով՝ պապակած քիմքը զովացնելու, այլ վերադարձին հարկ էր մյուսներուն ետևեն հասնիլ։ Երբ առաջին մութը հեռավոր հորիզոնեն սկսավ հոսիլ, հպելով նախ հողի ցցունքներուն և ծառերու կատարներուն՝ հասակը շտկեց, թեզանիքովը սրբեց գերանդին ու երկարորեն շնչեց։ Արյունը կխայտար երակներուն մեջ ու կարծես կլսեր անոր խոխոջ