Jump to content

Էջ:White Varsenik.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու կյանքը կխայտար իրենց երակներուն մեջ։ Հակառակ իրենց սիրույն ու գորովին, որ այդքան աղմուկով կցուցադրեին, ամիսներն ի վեր չէին հաջողած շահիլ իր սիրտը, բացի Արուսյակեն, որ նույնպես չէր պատկաներ այս ընտանիքին և որ պիտի մեկներ արդեն։ Ու մեկեն սիրտը ելավ ու մեկեն գտավ բուն շարժառիթը իր վճռական որոշման։ Նայվածքը բարձրացուց ու փնտրեց զայն՝ հոգին անդոհանքով ու անհուն գորովով լի։ Ու հեղակարծորեն արտասվելու աստիճան հուզվեցավ, զգալով անոր տրտում աչքերուն լույսը դեմքին վրա։

Անկյուն մը նստած էր՝ արմունկները ծունկերուն ու գլուխը ափերուն մեջ։ Երբ իրենց նայվածքները հանդիպեցանիրարու, Արուսյակ մեղմորեն ժպտեցավ ու անոր ակնարկին մեջ ո՛չ դժգոհանք կար, ո՛չ ալ այպանք։ Լոկ անոր ճոխ կուրծքերն էին, որ կելևէջեին կարծես հուզումեն։ Իրեն թվեցավ, թե Արուսյակ կբաժնե իր տառապանքն ու դառնությունը։ Ուզեց ոտքի ելլել ու մոտենալ անոր, բայց թարթիչներուն եզերքը զգաց դավադիր արտասուքի կաթիլ մը։ Ակռաները սեղմեց ու գլուխը դարձուց անդին։ Բայց հոգին կթրթռար գորովե, նվագարանի մը պես, որուն վրա սրտառուչ մեղեդի մը կնվագեր, դողահար մատնեոով:

8

Կրնա՞ր միթե գիտնալ այդ տարիքին, թե լռությունը սահմրռկեցուցիչ ու թունավոր զենք մըն էր։ Կգործածեր զայն բնազդաբար, մանկությամբ գրեթե։ Բոլր բանաձևած դժգոհությունները, բարձրաձայն արտասանված մեղադրանքներն ու ամբաստանությունները մասամբ կկորսնցնեն իրենց զորությունը։ Այս ևս կզգար բնազդաբար։ Ու իր վերքերուն արդեն ոչ ոք կրնար մերձենալ։

Վիրավոր էր խորունկեն՝ իր որբության պատճառավ։ Ու ոչ ոք կրնար իրեն վերադարձնել ինչ որ կորուսյալ էր առհավետ: Զորեղ են միայն լուռ վշտերն ու լուռ որոշումները։ Զորեղ են միայն լուռ գորովները։ Այլևս խորապես կզգար, թե իր վերքերը բուժում չունին։ Վիրավոր էր իր մանկության պատճառավ, որ իր քաղցր, աննման հիշատակներով կհապաղեր մարմնին մեջ, վիրավոր էր իր կորուսյալ սիրելիներով, որ