Jump to content

Էջ:White Varsenik.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նան։ Բայց պետք է, որ երախտապարտ ըլլանք։ Եթե հոս մնացողները չըլլային՝ ի՞նչ պիտի ըլլար մեր վիճակը։

Երբեք չէր անդրադարձած ատոր։ Ուրեմն, ամեն ինչ պիտի շարունակեր պարտական ըլլալ այդ մնացողներուն՝ օտարներուն։ Ազատության սարսափելի ծարավ մը ցնցեց ողջ մարմինը։ Արյունը վերստին արթնցավ ու խուժեց քունքերուն վրա։ Գեշ հայհոյանք մը սահեցավ շրթունքներեն, այլ առանց ամոթի էր, որ խորին խանդաղատանքով մը դիտեց Արուսյակի հմայիչ ու տրտում դեմքը։ Դրան մեջ բաժանվեցան՝ լռությամբ մը, որ բարենշան ոչինչ կխոստանար։ Ու չհամբուրեցին իրար, վախնալով, որ կփղձկին ու առանց ետ դառնալու էր, որ շարունակեցին իրենց ճամբան։

Հետո գիշերը եկավ այդ ընդարձակ ու ցուրտ ննջարանին վրա։ Այլ գիշերը քաղցր էր, վասնզի եթե գլուխը քիչ մը բարձրացներ, աղոտ լույսին մեջ կրնար տեսնել բազմաթիվ ուրիշ գլուխներ՝ ողբ տղոց, իր ընկերներուն։ Ու այդ բոլոր տղաքը արդարությամբ կքնանային, մինչ իր հոգին արթուն էր ու կշրջագայեր Արևելքի շեն ճամբաներուն վրա։

9

Դեկտեմբեր տասը

Երեկ գիշեր զայրացած էր վերստին։ Հակառակ փակ պատուհաններուն ու հակառակ փեղկերուն՝ եթե ականջդ վայրկյան մը լարեիր, կլսեիր իր շառաչուն աղմուկը քարափին պատերուն վրա։ Ու այդ վայրի աղմուկը զվարթ ու քաղցր կթվեր ինձ։ Ինչպես քաղաքը, երբ կձյուներ կամ կանձրևեր։ Պատուհանին ետևը կկենայի ու անայլայլ կդիտեի մեր պարտեզը։ Մինչդեռ մայրս կմտածեր դուրսը ճամբաներուն վրա եղողներուն, մուրացիկներուն, որ տաք հագուստներ իսկ չունեին։ Այդպես էր մայրս։ Երջանկության է՛ն հաճելի ժամուն թշվառ մեկը կհիշեր ու բարձրաձայն կգթար վրան։

— Նազիկ տուտուին աղջիկը զավակ մը ունեցեր է նորեն։ Երեք աղջիկ, երկու մանչ։ Ո՞վ պիտի կերակրե այդ խեղճերը։ Հայրերնին ամեն օր գինով։ Սրտես արյուն կերթա, երբ պզտիկներուն կհանդիպիմ...

Ծնունդի մը հաջորդ օրն էր, ընթրիքեն հետո՝ այս խո-