Jump to content

Էջ:White Varsenik.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սակցությունը։ Մեր վառարանին կրակը տաք շողյուններ կարձակեր գորգին վրա։ Տոն ըլլալուն առաստաղի հսկա լամպարեն զատ ուրիշ երկու լամպարներ կային սենյակին մեջ։ Մեկը հախճապակին խոշոր փորով մը սեղանին վրա ու մյուսը կախված պատեն՝ հորս բազմոցին գլուխը։ Ձյունը խոշոր, բամբակի փաթիլներով կշարունակեր տեղալ ու սև, փառավոր ագռավներ աճապարանքով կսահեին։ Ես կսիրեի ագռավները, որովհետև երբ անոնք կտիրանային երկնքին, ճնճղուկներուն հետ՝ ձմեռը կսկսեր խորունկնալ։ Բազմոցին վրա ծունկի եկած, քիթս փակցուցած ապակիին, վերստին պարտեզը կդիտեի, երբ մայրս լռությունը խզեց.

— Առաջնորդարանը չի՞ կրնար նպաստ մը տալ այդ խեղճ կնոջ,— կըսեր մայրս։— Երեսուն տարեկան հազիվ կա, բայց արդեն ծերացած է։ Ձուն֊ձմրան պզտիկները կոշիկ չունին, ուտելիք չունին...

Հայրս վերջապես գլուխը վերցուց գրքեն, ակնոցները տեղավորեց քթին վրա, գլանիկ մը վառեց ու անձայն դիտեց իր կինը։ Բերնին անկյունը հեգնական ժպիտ մը կար կարծես։.

— Աշխարհի վրա մարդիկ գոյություն ունենալեն ի վեր՝ թշվառությունը գոյություն ունի,— ըսավ իր ցուրտ ձայնովը։ — Կարմիր Խաշ ունիք,— հարեց հեգնությամբ,— ու դուն ատենադպիր ես, օգնեցեք իշտե...

Մայրս գլուխը կախեց կուրծքին վրա ու լռեց։ Իսկ ես մտածեցի, թե հորս կիյնար օգնել՝ քանի որ ավելի զորավոր էր։ Անգամ էր Մեճլիսը Պելետիեի. Թաղական Խորհուրդի ատենապետ էր ու անդամ քաղաքական Ժողովո, որուն ատենապնտը իր եղբայրն էր։ Ու միշտ լսած էի նաև, թե մենք հարուստ էինք։ Ու մանկությունս չէր ըմբռներ, թե ինչո՞ւ հայրս ծաղրով կխոսեր։ Ու հոգուս խորը կզայրանայի մորս դեմ, որ երբեք պատասխանելու քաջությունը չուներ։

Խոսակցությունը փրթավ մնաց, բայց ամբողջ գիշեր մտածեցի այդ պզտիկներուն վրա։ Նազիկ Տուտուին տունր դաշտային ճամբու մը եզերքն էր։ Երբ աշխատավորներուն կամ ախոռապանին հետ արտերեն կվերադառնայինք՝ գրեթե միշտ կհանդիպեինք ծերունի կնոջ, որ երկուքի ծալլված, իր պզտիկ պարտեզին մեջ կաշխատեր։ Պզտիկ, այլ խնամված պարտեզ մըն էր ատիկա ու կբավեր ցանկապատին մոտենալ զգալո: