Jump to content

Էջ:White Varsenik.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ի վերջո բռնեցի թևեն ու հանկարծ նշմարեցի, թե մեզի հեռավոր ազգական էր։ Կհևար ու իր նորաբույս կուրծքերը խոնջենքեն կխայտային։ Կապույտ աչքերուն մեջ արևը դեղին բիծեր կթողուր ու շրթունքներուն վրա կցոլար։ Կատվի մը պես դյուրաշարժ էր ու ձևի համար չէր միայն, որ կկռվեր ու կջանար խուսափիլ սեղմումես։

— Չե՞ս ամչնար,— ըսավ զայրույթեն դողալով,— եթե անմիջապես չձգես՝ մայրիկիդ պըրտը ըսեմ: Ազգական ալ ենք։

— Ինչ ազգական,— պատասխանեցի ժպտուն,— եթե հաշվես՝ տասներկու պորտ մը կըլլա...

Մեկեն իր կապույտ աչքերը մթագնեցին։ Մեղադրանքով չի հայացք մը ձգեց վրաս ու ես ամոթահար՝ բազուկը ձգեցի։

— Սրիկայի խոսքերին ըսածներդ,— հեծեց մեղմորեն՝ ակնարկը պահելով,— շուկայի տղաքը ձեզմե աղեկ ին...

Հակառակ թևը ձգած ըլլալուս՝ չէր շարժեր տեղեն ու ես էի որ կամչնայի։ Ու հավանաբար գլուխս դարձնեի ու հեռանայի, եթե ընկերներես մեկը հեռուեն չպոռար.

— Ծե ինչ փատի պես կեցեր ես չհամբուրես...

Հանկարծ արյունս տաքցավ։ Անակնկալ շարժումով մը հաջողեցա բազուկներուս մեջ սեղմել զայն, բայց ան ապշեցուցիչ ուժով մը կընդիմանար։

Կուրծքիս ու դեմքիս վրա բազմաթիվ կռուփի հարվածներ կստանայի։ Այլ այս կռիվը հաճելի էր։ Մարմինս կզգար մարմնին ջերմությունը, ամեն անգամ, որ ան բուռն պրկումով մը կփորձեր ազատիլ: Դեմքս հաջողած էի մոտեցնել դեմքին՝ երբ արցունքի կաթիլներ նշմարեցի աչքերուն մեջ։ Հուզված ձգեցի զայն, շապիկս կոճկեցի ու խռովքս չմատնելու համար սկսա սուլել:

Որքա՜ն գեղեցիկ էր այդ վայրկյանին։ Դեմքը կվառեր զայրույթե ու հակառակ արտասուքի կայլակներուն՝ աչքերը կշողային։ Կուրծքը զորությամբ կելևէջեր։ Հապճեպով մազերը շտկեց, հարդարեց շրջազգեստին ծալքերը ու մեջքի գոտին թեթևորեն սեղմեց՝ ցույց տալով իր դեռատի կուրծքը։ Բերանը կակաչի մը պես կբռնկեր։

— Շիտտակ տուներնիդ պըտը էթամ,— ըսավ նույն զայրույթն գողացող ձայնով,— մայրիկիդ ալ պըտը ըսիմ, հայրիկիդ ալ...