Էջ:White Varsenik.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տղաք, մտիկ ըրեք,— կշարունակեր Արշամ,— կերևակայեք, թե ի՛նչ շքեղ դրոշակ մը կրնայինք ունենալ։ Մեր լեռներուն ձյունին պես ճերմակ դրոշակ մը ու վրան լեռ մը՝ երկոքին Մասիսները...

— Բայց խումբ մը տղաք կթափեին վրան ու ան առյուծի մը պես կռվելով կթոթվեր իր շեն մարմինը ու կկորսվեր ծառերուն ետև, ալլ իր ձայնը կշարունակեր դղրդել աղջ պարտեզը։

— Ի՛նչո՛ւ մեզի գրաբար չեն սորվեցներ,— ըսավ իրիկուն մը Զարեհ,— չե՛ս կարծեր, որ ավելի հաճույքով ու ավելի դյուրությամբ կարելի է հայերենին տիրանալ, եթե քիչ մը գրաբար գիտնանք...

Իսկ ես զարմանալով այդ ճիշտ դիտողության վրա՝ հիշեցի վերստին մեր նահապետական խաղաղավետ տունը, ձմեռ երեկոները, երբ հայրս ծունկերուն վրա կդներ ոսկեկազմ Աստվածաշունչը և կընկղմեր «Երգ երգոցի» կամ «Հոբի գրքի» ընթերցման խորը։

- Ես քիչ մը գրաբար առած եմ,— ըսի հպարտությամբ,— վերջին տարին դպրոցը մեզի տվին Դուրյան Եղիշե պատրիարքին ընթացք ի Գրոց բարբառին առաջին հատորը...

— Հայրս կըսեր, թե մարդ եթե լավ հայերեն գիտնա ու եթե իրապես փափագ ունենա՝ կարդալով, մինակը կրնա գրաբար սորվիլ...

Իսկ ես փորձով գիտեի, թե դժվար էր ատիկա։ Արդարև, նոր հասած օրերս ձեռքս անցած էր մաշած Նարեկ մը և Եղիշեի Վարդանանց Պատմությունը: Օրերով ճգնած էի այդ երկու գրքերուն վրա ու ի վերջո հուսահատտծ։ Բայց հոգիս արդեն այլուր էր։ Հոս ըլլալես ի վեր, առաջին անգամ ըլլալով, վերստին կհիշեի մեր հայրենի տունը ու հեղակարծրորեն կվերադառնայի անցյալին։ Այդ ձմրան անսպառ, անվախճան ու ճերմակ գիշերները երբևիցե կրնայի՞ն վերադառնալ միթե։ Դեմքս կփակցնեի ապակիին ու կհիշեի մեր պարտեզին հետին անկյունները։ Հովը կոռնար, կթավալեր, կհավաքեր իր աղմուկը ու կպայթեր տանիքին վրա։ Կհավաքեր իր փեշերը ու կփռեր իր սառուցյալ վերարկուն ածուներուն վրա։ Երբ հորս տրամադրությունը բարձր ըլլար ու զոլը հաճելի՝ մայրիկիս դեմքը կզդենուր անօրինակ քաղցրություն մը։ Ու