Jump to content

Էջ:White Varsenik.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

_ Այլևս տղա չենք,— ըսի ժպտուն,— ո՛չ դուն, ո՛չ ալ ես...

— Է՜հ,— ըսավ շուկատ,— սպասե գոնե որ քսան տարեկան ըլլանք։

— Շատ հեռու չենք քսանեն...

Աչքերը կշողային զվարթութենեն ու չէր գիտեր, թե ո՛ւր կրնար դնել ձեռքերը։ Երբ մեկեն հիշեց, թե դեռ պնակը չէր՝ պարպած։ Ուրախ որկրամոլությամբ մը շարունակեց ճաշել, միաժամանակ պատասխանելով ինձ։

— Մտիկ ըրե,— հարեց ինքնավստահությամբ,— կյանքը սերն է ու ապագան մերն է։ Ու մեր կյանքի առնելիք ընթացքը մեղմե կախում ունի...

— Մասամբ,— ճշտեցի մեղմորեն։

— Ամբողջովին,— լրացուց նո՞ւյն վճռականությամբ, եթե ուզենք կրնանք մեր ճակատագրին տերը ըլլալ: Մեր կյանքը մերն է: Եթե շարունակենք ամեն ինչ ուրիշներեն՝ սպասել այդ նույն ուրիշները իրավունք կունենան մեր ապագան որոշելու...

Դուրսը, պարտեզն իոկ, դեռ կշարունակեր զարգացնել իր գաղափարները։ Ուսես բռնած կթոթվեր զիս, ջանալով զիս համոզել, մինչդեռ Զարեհ, ձեռքերը կռնակին կապած կհետեվեր մեզի։ Վստահ էի՝ թե չէր բաժներ Արշամին հորդաբուխ՝ խանդավառությունը։

— Մարդիկ կան, որ կհաղթեն կյանքին,— կպնդեր Արշամ,— և ուրիշներ, որ կպարտվին անկե։ Ինչո՞ւ, որովհետև չեն հավատար, թե հաղթանակը կարելի է։ Պետք է, որ եվրոպացիի պես մտածենք այլևս ու եվրոպացիի պես ապրինք, պետք է, որ մեր ուժերը առավելագույն չափով գործածենք, ու օգտվինք մանավանդ մեր կանխահաս փորձառութենեն...

— Այդ կանխահաս փորձառությունը հաճախ տառապանքի աղբյուր է...

— Կտառապի, ո՛վ որ կուզե տառապիլ,— գոռաց կուրծքը ցցելով։— Հայրս կըսեր թե ֆրանսացիները խնդալով կկռվին, խնդալով կհաղթեն ու խնդալով կմեռնին, եթե հարկ ըլլա մեռնիլ...

Լսվեցավ Զարեհի անուշ ու հուսահատ ձայնը.