Jump to content

Էջ:White Varsenik.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու կբավեր, որ մարդ լսե այդ հուրիներուն նուրբ ձայնը, ապօրեն ցանկությամբ մեղանչելու համար։ Քաղաքին հայերուն և հույներուն համար տաճիկ կինը միշտ ծածուկ մոգություն մը, մշուշային կախարդանք մը ուներ։ Կարծես մարմարյա ու ներքին բակեր կերևային՝ զարդարուն խճաքարերով շրջապատված ներքին շատրվաններով, լոկ հեշտության հատկացված քաղցր մարմիններով՝ իրենց եզերքներուն վրա, բարձերով, դիվաններով, նարկիլեներով։ Ու երգը միշտ իր հանապազօրյա սերը կհայցեր, Մոլհամմետին թույլատրած ազատ ու առանց քրիստոնեական խղճի խայթի հեշտությունը։

Մերհամեթսիզ, եթեր արթըք, եթեր
Պիր քերենիք է օփեյիմ...[1]

Կեդրոնը երկու ուսուցիչներ գնդամուղ կխաղային, ուրիշներ տոմինո։ Սրճարանատերը անմիջապես մոտեցավ Հայրապետ աղայի խումբին ու առաջնորդեց ազատ սեղան մը։

— Սատե խահվե մը,— ըսավ Հայրապետ աղա,— ու թավլը մր...

Ձայնագիրը այժմ ֆրանսական թեթև եղանակ մը կնվագեր, տաճկերեն բառերով։ Ծանոթ «Մատամ Անկոեն» զվարթ կտոր մը։ Ձայնը այնքան նուրբ ու աղջկային էր, որ կթվեր թե երգչուհին մանկամարդ աղջիկ մըն է, հաշվեսեղանին ետևը պահվտած,— մատամ Անկոյին քույրը։

Շափքասը պեոյիք, ֆիսթանը քյուզուք,
Պոյլե պիր մատամ Անկս...[2]

— Փարթին քա՞նիի կխաղանք կո,— հարցուց Հայրապետ աղա։

— Շաբաթ իրիկուն է,— ըսավ մյուսը,— կես-մեճիտիե...

Օղիի ու աղանդների հոտը իրապես ախորժելի էր։ Լուբիայի փիազի, ոչխարի գլխու, թարմ ու կանաչ սոխի, ապուխտի, երշիկի, հավկիթի մանր պնակներ սեղաններուն վրա կհրեին իրար։ Ու օղին գլգլալեն կհոսեր, անիսոնի իր

  1. Անխիղճ, հերիք է արդեն, հերիք.
    Մեկ անգամ գեթ համբուրեմ։
  2. Գլխարկը մեծ, շորը կարճ —
    Այսպիսի մի մադամ Անկո։