Jump to content

Էջ:White Varsenik.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երեկոն կհոսեր պարտեզին վրա անձայն քաղցրությամբ մը։ Ածուե մը ալիք-ալիք ծաղկի բույրեր կելլեին ու կպա- րուրեին զիս։ Ծաղիկները անգամ նոր էին ու զարմանալիորեն թրթռուն։ Երբեմն գլուխս կառնեի ու մինակս կիյնայի դաշտերը, մերձենալով մինչև մեր ցորենի արտերուն:Որքա՜ն սիրուն ու փափուկ էին ցորենի նորաբույս ճղիկները։ Ճագարի մը պես կուզեի ոստոստել կանաչին մեջ կամ պառկիլ՝ իրիկունը աչքերուս խորը։ Կվերադառնայի խոտի թել մը ծամելեն, դեմքիս վրա գարնան հովն ու նաշիհը, բայց ոչ ոք կզգար, թե մանուկ մը չեմ այլևս։ Մեր դրացի ինձմե տարեց աղջիկներն անգամ՝ չէին նշմարեր աչքերուս մեջ այդ նոր լույսը։ Մինչև որ օր մը՝ անոնցմե է՛ն սիրունը թակարդը ինկավ։

Անշուշտ տասնյոթը տարեկան մը կար, քանի որ կուրծքերուն գունդերը կազմված էին ու թիկունքները կիներու հասունությունն ունեին արդեն։ Հաճելի անմեղություն մը կար վրան ու կապույտ աչքերուն մեջ մեր գարնան զվարթությունը։ Հողին վրա ծունկի եկած՝ եռագույն մանիշակի մը տնկիկը կզննեի, երբ պարտեզին խորեն լսեցի իր երգող ձայնը։

— Բաբկե՛ն, մայրիկդ տո՞ւնն է...

Չէի ուզեր պատաиխանել, թե տունը չէր, վախնալով, որ կրնա մեկնիր: Որքա՜ն լի էր կանացիությամբ և որքա՜ն անուշ էր իրիկնային լույսը դեմքին վրա։ Ծուլորեն մոտեցավ ինձ ու ուսերս թոթվեց, կրկնելով իր հարցումը։

— Հանգիստ կեցիր, քա՜,— ըսիր, դարձնելով գլուխս,— չե նե կզղջաս...

— Սըվոր նայե,—գոչեց գրռիչ ծիծաղ մը արձակելով ու խառնելով մազերս,— ինչ կրնաս անել քի...

Անտարակույս, բնազդաբար կսպասեի այդ ազդանշանին։

Արագությամբ ելա ոտքի ու ջանացի բռնել զայն, բայց հազիվ կրցա հպիլ ճերմակ շրջազգեստին։ Անսպասելի ճկունությամբ մը վազեց ծառերուն ետին, ու ես սկսա հալածել զայն։ Ինք ևս հաճույք զգալու էր սկիզբը այդ վազքնն, քանի որ փոխանակ դրսի դրան կողմը երթալու, պարտեղին խորը կդիմեր։ Թզենիին տակ, մարմանդին վրա էր, որ հաջողեցա կառչիլ իրեն ու բաքսումը այքան սաստիկ էր, որ երկուքս