Jump to content

Էջ:White Varsenik.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բաբկենին ալ, քեզի ալ,— որոտաց Արշամ։— Բաբկենը միշտ իրավունք ունի, որովհետև աճապարարությամբ կվիճի, թակարդը կձգե քեզ։ Անմիջապես դիմադարձել դժվար է, բայց գիշերը անկողնիս մեջ տասնյակներով պատասխաններ կուգան միտքս։ Արդեն որոշած էի ձեզի հետ վեճի չբռնվիլ...

Իրապես վշտացած կթվեր։ Գլուխը դարձուց ու իր զորեղ ուսերը սարսելեն սկսավ հեռանալ։ Սակայն քանի մը քայլ հազիվ ըրած՝ մեկեն ետ եկավ նույն տարափոխիկ զվարթությամբ ու երկուքիս միջև նստավ։

— Մտի՛կ ըրեք,— հարեց լրջությամբ,— եկե՛ք գրավոր վիճինք...

— Ինչպես գրավոր,— ըսինք միաբերան։

— Ավելի ճիշտը՝ հարցումներ տանք ու գրավոր մեր կարծիքը ըսենք։ Վիճելը բանի մը կծառայե՝ եթե հանդարտ կարծիքներու փոխանակություն մը ըլլա։ Մինչդեռ կռվելով կխոսինք ընդհանրապես ու իրար մտիկ չենք ըներ անգամ։ Յուրաքանչյուրս հինգ հարցում կառաջարկենք, կընե տասնհինգ հարցում։ Ու առանց իրարմե լուր ունենալու, գրավոր կպատասխանենք այդ տասնհինգ հարցումներուն, որոնք կարելի է հակիրճ ու սեղմ։

Խանդավառությամբ ընդունեցինք այդ առաջարկը։ Ու որոշեցինք նաև, որ ես վերստին գրի պիտի առնեմ տասնհենգ հարցումները, որպեսզի մյուս երկուքը չգիտնան, թե անոնցմե տասը անծանոթները որո՞ւ կողմե ուղղված են։

— Գրավի կուգամ,— կըսեր Արշամ Զարեհին,— թե պիտի չկրնաս իմ հարցումներս զանազանել Բաբկենին գրածներեն...

— Իսկ ես գրավի կուգամ,— կպատասխաներ Զարե՝ զայն գրգռելոլ համար,— թե հինգ վայրկյան եթե մտածեմ, այժմեն իսկ, կրնամ տալիք հարցումներդ գուշակել։

Զարմանալի էր, ես ևս նույն հավակնությունը ունեի։


Դեկտեմբեր տասնըինը

Երազիս մեջ՝ հիղանդ էի, երեկ գիշեր։ Մեր տանը ապակեպատ սենյակին մեջ աշնան կարմիր երեկո մըն էր։ Արևը կհրդեհեր բոսոր բոցավառումներով՝ երկնքի այն պատառը,