Jump to content

Էջ:White Varsenik.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Դեկտեմբեր քսանըերկու

Կկարծեի, թե այլևս ո՛չ երջանիկ ըլլալ գիտեմ, ո՛չ ալ հրճվանքե արտասվել։ Կկարծեի, թե արյունս թունավորած էր սիրով, այլ երիտասարդ գառնուկի մը պես կխայտա հոգիս։

Երեկ, երեկոյան սերտողության ընթացքին, վիշտս պատրելու համար կկարդայի Արշամին այդ անմիտ գիրքը՝ Պոֆաչիոյի Տասնօրյակը, երբ կռնակես լսեցի հսկիչին հանդիմանական ձայնը։ Բրտությամբ գրավեց գիրքս, իսկ ես քիչ մնաց պոռթկայի զայրույթես, եթե ակնարկս չհանդիպեր Զարեհին աղաչական հայացքին։ Հեղակարծ ատելությամբ մը կդիտեի զայն, այդ հաճույք պղտորող պարոնը, որ հսկիչ կկոչվի, երբ ան փոխանակ զայրանալու, ժպտեցավ ու բարձրաձայն կանչեց զիս։ Տեղես ելա որքան կարելի էր հապաղելով, տնտնալով, բացահայտորեն զգացնելով, թե փութով հնազանդելու տրամադրություն չունիմ։ Ու երբ հասա սեղանին առջև՝ մասնավոր կերպով ձեռքերս գրպաններս դրի, մերժելով հարգանքի տարրական արտահայտությունն իսկ ցույց տալ այդ պարոնին։ Բայց հակառակ այս բոլոր գրգռությանց՝ հանդարտորեն դիտեց զիս ու անայլայլ ըսավ.

— Եթե ուրիշ աշխատանք չունիս, ա՛ռ գիրք մը, որ գեթ կրնաս իրական հաճույքով կարդալ։ Անցի՛ր տեղդ...

Շփոթահար ու քիչ մըն ալ ամոթապարտ վերադարձա տեղս։ Ու սկիզբը չէի ուզեր բանալ այդ գիրքը, բայց հետաքըրքրությունս հաղթեց քենիս։ Ռուբեն Զարդարյանի թարգմանած մեկ գիրքն էր՝ Սելմա Լակերլոֆի Երուսաղեմ Տալեքարլի մեջը: Առաջին էջերեն իսկ՝ ողջ էությամբս սուզեցա խորը ու ահա նոր կվերջացնեմ։ Թարթիչներս թագեն դեռ ու մարմինս երջանկութենես այնքան թեթև է, որ կուզեմ երգել։ Եթե գիանայի միայն Արուսյակի այն քնքուշ երգը, որ մամուռներուն տակ գլգլացող ջրի մը պես կհոսեր, գիշերվան այս ժամուն, որքան քաղցր պիտի ըլլար մրմնջել զայն։ Բայց հազիվ քանի մը նիշեր, մերթ ընդ մերթ, կզարթնուն մտքիս մեջ։ Ու այդ եղանակի փշուրները կբավեն, որպեսզի երևակայությունս գարնանային զվարթությամբ մը դեգերի հյուսիսի այդ սպիտակ երկրներուն մեջ։ Այդ ծավի լիճերուն, անտառներուն, ձուներուն շուրջ։ Մարմինս զարմանալի ճշգրտությամբ մը կզգա գարնան դանդաղ էջին ու հուսկ ապա