Jump to content

Էջ:White Varsenik.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սկիզբը քիչ կնեղվի, պր. Մահտեսյան,— ըսավ օր. Հերմինե,— Բայց կվարժվի։ Գիշերօթիկ կյանքն ալ իր հաճույքները ունի։ Շիտակը եթե կուզեք, անշուշտ ծնողքեն երեք-չորս տարի բաժնված ապրիլը հաճելի չէ, բայց ընդունակ, ուշիմ աղջիկ է՝ մեղք է առանց ուսման ձգելը...

Պարտեզին դրան առջև Արշավիր ձեռքերը գրպանները դրած ու գդակը ծուռ՝ կխոսակցեր երկու ընկերներու հետ։ Հայտնապես խոսակցությունը առաջնակարգ կարևորություն պետք է ունենար, քանի որ ոտքով-ձեռքով շարժումներ կըներ ու հետո կրկին ձեռքերը կխոթեր գրպանները։ Զվարճացած դիտեցին զայն վայրկյան մը։

— Արշավիր,— ըսավ հայրը նույն կես-խիստ, կես-գորովալի շեշտով,— քանի անգամ ըսած եմ, որ սոխախի լակոտներուն պես ձեռքերդ գրպաններդ չպտտիս...

Արշավիր լռությամբ ձեռքերը դուրս քաշեց, առանց հայացքը բարձրացնելու։

— Երբ մարդու կհանդիպին՝ գլխարկը կհանեն,— ավելցուց հայրը:

Իր խոշոր ձեռքովը զայն գրեթե հրեց ներս ու կնոջը ուղղելով խոսքը, որ տան դրան մեջեն կերևար, հարեց.

— Սա տղուդ խըյաֆեթը նայե, վրան գլուխը տես, նորեն փողոցի քյուֆիրները ժողվելու վրա էր...

— Դուն ալ եկուր աղջկանդ մերհամ հասկցուր, անկողնին վրա ինկեր՝ ժամերով կուլա,— պատասխանեց Աննիկ հանըմ ժպտուն,— բերանն ալ սբխըսըխբ գոցեր է...

Պարտեզի երկաթե ցանկորմով դռնեն՝ մինչև տան առջև, խճաքարե ճամբա մը կար, եզերված վարդենիներով ու պտղատու ծառերով։ Մեծապսակ դեղին ու կարմիր վարդեր թեթև բուրում մը կարձակեին։ Դեղձանիկը կրքով ու զվարթությամբ իը իրիկնայիե երգ կհնչեցներ։ Տան դրան մեծ լապտերը կլուսավորեր պարտեզին մեկ մասը։ Առաջին աստղերր ծագած էին արդեն ու երկինքը խորունկ կապույտով մը կցոլար։

— Հրամմեցեք ներս, օր. Հերմինե,— ըսավ Աննիկ հանըմ,— ամիս մըն է տուներնիս ոտք կոխած չունիք։

Աղմուկով գացին ներս, մինչ Արշավիր արդեն Թաթարին հետ կգզվրտեր խճաքարերուն վրա։ Շունը ուրախ հաչյուններ կարձակեր ու կկափկափեր։