նուխ դաշտերը կիյնար ու մացառներուն վրա կամ ծառի մը ճյուղերուն մեջ կտեղավորեր իր կանաչ, մածուցիկ նյութով մը ծածկված ոստերը։ Ու արևը հազիվ ծագած եկքանիկներ ու սարյակներ, իրենց մանտրտիկ տոտիկներեն կախված կմնային, արձակելով սրտակեղեք ճիչեր, ողբալով գուցե հավետ կորուսյալ ազատության հետ, գարնան պայծառ գեղեցկությունը։ Ափերուն մեջ սեղմած անոնց բարակ տոտիկները՝ լակոտը կխնդար ու կըսեր.
— Էոքսեյով ճնճուղ բռնեն ալ մարիֆեթ է։ Ա՛ս զավալլները յա՛ նոր մեծցած են, յա՛ ձմեռը մոռցած են անցյալ տարվան տուզախները...
Իր սիրտը ճի՛շտ ճեվելեկ Սարգիսին անցյալ տարվան տուզախները մոռցող թռչնիկներուն պես էր, ավելի ճիշտը նոր թև առնողներուն պես։ Տեղե մը բռնված էր անքակտելիորեն և ո՛ւր ալ երթար, կզգար, որ հողին նո՛ւյն տեղը կմնա:
Ցած ու խորունկ արահետեն հովր ուժը հաքավելով կելլեր և ուռելե կիյնար Հոռոմ Սրբուկի թութլըխին վրա։ Ու նո՛ւյն տաճկի անհավատ լուսնկան կպագներ ու կպագներ Գավաք Չեշմեսիի կաղամախինե բուն և սոսիին կատարները։ Եթե հոր մը ըլլար ծառերուն տակը, մեջը պիտի իյնար ու խեղդվեր, բայց աղբյուրի քարե գուռ մը կար լոկ, ուր հազիվ թե կրնար լողալ։ Հայրը երբեմն կըսեր իրեն, նայելով համրիչին հատիկներուն,— Տոպան չոնուք պոխընտան պելլի, կըսին։ Ծնելեդ երկու օր ետքը թեյզեդ սուրաթդ ցուցուծ ներսի՝ քյոփօղլուին էրեսեն զեհիր կկաթե կո...
Հեռուեն կովեր բառաչելով կանցնեին ու աղբյուրին ձայնը այժմ հստակորեն կհնչեր գիշեբալին լռության մեջ։ Մորենիներու թավուտե մը թռչուն մը ճչաց ու հետո, շատ հեռուեն, լսվեցավ պոզանըխ ջրի գորտերուն կեղերջը։ Կըսվի՞ միթե, ասանկ քաղաքի մը մեջ, հարմանի օրերով, երբ արար-աշխարհ կդատի, երբ երկիրը կտքա իր ստեղծագործ խոնջենքով, երբ արտերուն մեջ լոկ մանգաղի սուր շեղբերուն հանած աղմուկին հետ մերթ ընդ մերթ ճպուռի մը ձայնը կլսվի, երբ քահանաները անգամ խորանը պահելով իրենց Աստվածը՝ անդերը կելլեն, կըսվի՞ միթե, որ դեռ մատղաշ, այս տարի միայն երկար շրջազգեստ հագնող աղջնակի մը պատճառավ տետրկյուն եղած է սիրտը։ Է՜յ կիտի չըլլալիք, ետև-առջև