Էջ:White Varsenik.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նածը ծախել, իսկելեին մեջտեղը կենալ ու ճան գուրթարան պոռալ։ Ատանկ աղջիկ էր Այիշեն։ Սպիտակ, հինայված մատներուն մեջ երբ գլանիկը կդարձներ, սոլուխ մը կքաշեր ու կապույտ, համով ծուխը սանկ կամաց մը երեսիդ կփլեր՝ կարծես թե՝ մարդ, Եղիա մարգարեին պես ամպի վրա հեծած, արքայություն կերթար։ Այն ատեն ալ չէր դիմանար ու կաղաչեր, որ շարքի մը կանչե: Ու երբ Այիշե կկանչեր՝ աչքերը չէր կրնար քակել անոր մարմինեն: Ծիծերը քար-թոփիի պես կդողային, երբ հովը կթոթվե զանոնք ու ձայնը արյունոտ դաշույնի պես իր փերիշան սրտին խորը կմխվեր։

Պենի պիր կյուն օլուր ճելպեթ
Արարսըն, արարսըն...[1]

Հետո երբ քեֆը տեղը ըլլար ու ինք ալ Ահմետին հետ թութի պես հասած ըլլային՝ շան աղջիկը ոտքի կելլեր, թերլիկներ կնետեր մեկ կողմ ու կսկսեր պարել։ Յաման էր, յաման, այնպես կյոպեկ մը կնետեր, որ ճեվելեկ Կարպիս կուզեր բավեն պոռալ, բայց գինով ըլլալուն հակառակ կլռեր, ներսեն վառելով։ Այիշեին կուրծքերը անպատկառորեն կխընդային երեսին։ Իսկ ինք մտովի կըսեր.

— Ի՜նչ մար քեզ աշխարհ բերեր է, Այիշե, մար չէ քի՝ Աստվածամար է, պորտիդ ծիլը համբուրիմ, Այիշե՛...

Ճեվելեկ Կարպիս Այիշեի մազերը անգամ չհամբուրեց, այլ մահն էր, որ պագավ իր դաժան բերանը։ Ասանկ քաղաքի մը մեջ ի՜նչ գեշ հաշիվներ կմաքրեր մահը, ատելությունները կխեղդեր ու եփ եկող ի՜նչ արյուններ կհանդարտեցներ։ Ուշ կանուխ Գարաճա Ահմետին հետ դանակ դանակի պիտի գային Այիշեին պատճառավ, բայց մահը, այդ ողորմած ու կարմիր մահը հանկարծ եղբայրաբար նո՛ւյն սիրով թաղած էր զիրենքը, մուշմուլայի ծառի մը տակ՝ դիտապաստ զարնելով իրենց ղապատայի մարդու մարմինները:

Ղապատայի էին այդ տղաքը, բայց ղապատայի աղջիկ էր նաև Այիշեն։ Քառասուն շուն ետևեն ինկան, բայց հաջելը միայն քյար մնաց։ Կըսեին, որ իր աղվոր ծիծերուն մեջտեղը դանակ կպտտցնե։ Ու մարդ չէր համարձակեր խոսք

  1. Հավանաբար մի օր դու ինձ,
    Կորոնես, կորոնես: