— Բան մը չըսեք հա՛, օրիորդը «նրբազգաց» է, չափուխ մը կառնվի կո...
Ու պիտի շարունակեր, եթե հայրը չսաստեր խստությամբ։ Ո՜րքան լավ կհիշեր այժմ այդ երեկոն։ Ամբողջ ճամբու ընթարքին Արշավիր կողմնակի ակնարկություններով, քաղքին հատուկ քիչ մը կոպիտ հեգնությամբ ծաղրած էր զինքը, միշտ ժպտելով սակայն, ծաղրին խառնելով ստահակ ու տաք շեշտ մը։ Իսկ ինք իրապես վշտացած էր ու ամբողջ գիշերը քեն ըրած։ Հետևյալ առավոտ միայն հաշտված էին։ Ուշ արթնցած ըլլալով՝ հազիվ լվացված ու մազերը սանտրած էր, երբ նընջարանին դուռը բացվեցավ ու խելապտույտ արագությամբ Արշավիր գլխուն վրա քանի մը անգամ դարձավ ու եկավ դեմը տնկվեցավ խեղկատակ զվարթությամբ մը, ձեռքը պարզած տանելով ճակտին ու նավաստիի պես բարևելով։ Կարելի չէր չժպտալ ու չներել։ Երկու ձեռքերուն մեջ բռնեց անոր սիրուն գլուխը ու երկարորեն չարչարեց զայն ու նախորդ երեկոյան քենը լիովին մոռցավ։
Շուտով՝ ութը ամիս պիտի ըլլար քաղաքեն բացակայիլը: Այժմ Արշավիր տասներեք տարու էր արդեն ու այս տարի պետք է ավարտեր նախակրթարանը։ Աշնան միասին հոսպիտի գային։ Որքան պիտի փոխվեր իր կյանքը։ Ամե՛ն շաբաթ երեկո պիտի կարենար տեսնել զայն ու ամբողջ կիրակին միասին պիտի կրնային անցնել, ինք ու իր ստահակ «աղբարիկը»։
Ննջարանին օդը ծա՞նր էր, թե ինք է, որ անհանգիստ էր այս գիշեր։ Բազուկները հանեց դուրս։ Վարսերը, որ ճակտին ու դեմքին մեկ մասը կծածկեին, ջղայնությամբ հավաքեց պարանոցին վրա։ Կուրծքերուն մերկութենեն բնազդաբար ամչըցավ ու ծածկեց զանոնք։ ժամը քանի՞ն կրնար ըլլալ արդյոք։ Անաղմուկ նստեցավ անկողնին մեջ ու պատուհանեն դիտեց պարտեզը։ Նրապես զվարթ, աստղածորան գիշեր մըն էր։ Ի՜նչ հաճույքով պիտի ուզեր քիչ մը թափառիլ ծառերուն տակ, աքասիային տակ գտնվող նստարանին վրա նստիլ ու մտիկ ընել թռչուններուն երգերը։ Հեռուեն երբեմն կլսվեր շոգենավի մը սույլը ու նո՛ւյն մարզուանցի Կատարինեն կըշարունակեր խուլ ձայնով մը հռնդալ։ Սուզեր բարձրանար ու երթալ պատուհանին առջև, բայց օր. Սարգսյանի խուցեն