Jump to content

Էջ:White Varsenik.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կգտներ պինքը տնկողնին մեջ։Փորի վրա կպառկեր՝ կուրծքերը դնելով ափերուն վրա ու հանցավոր ագահությամբ մը մտիկ կըներ զայն։ Հաճախ անըմբռնելի հուզումով մը կդողար, դոդ մը որ մեջքեն կբարձրանար, ողնասյունեն վար կհոսեր, կսրսփար ուսերուն վրա ու կսպառեր ջերմե բռնված կուրծքեուն մեջ: Ամիսե մը ի վեր Արմինեի կարմիր ու մսեղ շրթունքներուն վրա, գիշերը, տղու անուն մը կծլեր ամեն վայրկյան։ Ու այդ անունը ամե՛նեն քաղցր երգին պես անուշ կհնչեր մաթին ու լռության մեջ։ Երկուշաբթի գիշեր մը, կամաց մը դպավ իր ուսին, օր. Սարգիսյանի մեկնելե հետո, հայտնի էր, որ սրտին վրա բեռ կար ու սկսավ պզտիկ ջուրի մը պես գլգլալ։

— Ապուշը քրավաթ մը կապել չի գիտեր,— կըսեր մութին մեջեն ժպտելով։— Տարտձան մինակ էինք, տունինները դեռ սեղանեն չէին ելած։Քրավաթը քակեցի ու նորեն կապեցի։ Ապուշին մեկն ես, ըսի, քրավաթ մը անգամ կապել չես գիտեր։ Իսչե՞ն գիտես ,քի մանսուս չեմ ըրած, ըսավ ամչնալով ու անուշ֊անուշ նայեցավ։ Ես ալ ապտակ մը զարկի երեսին ու փախա։ Այս անգամ եթե բռնեմ քեզ, ըսավ ետևես վազելով։ Չէ ճանը՜մ, թելեկրաֆի տիրեկ, ըսի: Անանկ մը սեղմեց զիս քի, քիչ մնաց պիտի պոռայի...

Դողացողը, ամչցողը, ջերմություն ունեցողը ինք էր անկողինին մեջ ու որքա՜ն հստակորեն կտեսներ արևի տաք լույսին մեջ այգ բարձրահասակ ու բարակ տղան։ Այս չար աղջիկը իրապես ընդունակ էր, զայն տոպաճի պես՝ ո՛ չ թե Ցատկան Ջուրին, այլ իր շուրջը դարձնելու։ Ողջ մարմնով կսպասեր, որ շարունակե, դեպքը ամբողջությամբ պատմե։ Բայց Արմենե պատմածը ընդմիջելով՝ բարձին տակ թաշկինակը կփնտրեր ու կարծես մոռցած էր այլևս դեպքն ալ, այդ տղան ալ։

— Ետքը ի՞նչ եղավ,— ըսավ դողալով, երկնչելով իր համարձակութենեն ։

Ո՛չ, կարծածին չափ աննշան դեպք մը չէր ատիկա նույնիսկ Արմինեին համար։ Լուսնի լույսին մեջ տեսավ անոր ստահակ դեմքը, որ մեկեն քաղցր տրտմությամբ մը օծեցավ։ Իր սև աչքերը հառած կնայեր իրեն ու կվարաներ պատասխանել: