հագված էր, միայն թե կոշիկները հաստ ու խոշոր էին։ Ու ինք այն տպավորությունը կրեց, թե մազերուն վրա կրկին հարդի փոի կար ու հագուստները արտ ու կալ կբուրեին։ Բառ մը չարտասանեց, այլ լռությամբ իրեն երկարած ձեռքը թոթվեց՝ խոշոր, կոպիտ ձեռքին մեջ։ Ո՜րքան հաստ էր այդ ձեռքը։ Իրեն թվեցավ, թե կարծր իրի մը կդպի և ո՛չ թե ձեռքի մը։ Ու ներս ուղղվելու վրա էր՝ երբ զգաց անոր հայացքը, հայացք մը՝ որ օրվան ամբողջ մնացյալ մասը նեղեց զինքը։
Զգուշությամբ բարձրացավ անկողնեն, մուճակները հագավ ու ոտքին ծայրերուն վրա քալելով ուղղվեցավ դեպի պատուհանը։ Բացավ զայն ու շնչեց գիշերվան զով հովը։ Վարը, պարտեզին մեջ, անափ խաղաղություն մը կար, գիշերային զվարթ անդորրություն մը։ Լուսնկան հանդարտորեն կսահեր երկնից կամարին վրա ու աստղերը կթվեր, թե նո՛ր ծագած, նո՛ր բուսած էին, կապույտին խորունկին։ Բազուկները կրթնցուց բազրիքին ու իր երիտասարդ կուրծքերուն մեջ լուսնկան իր ոսկե և զով լույսը հեղուց։ Անհուն հաճույքով մը դիտեց գիշերը ու հոգվույն խորունկներեն անորոշ ալեկոծություն մը բարձրացավ ու ողողեց մարմինը։ Ցողաթաթախ վարդերու բուրում մը զարնվերավ ռունգերուն ու քիմքը կարծես զգաց գարնան համը։
Բո՛լորովին անորոշ, անըմբռնելի հուզում մըն էր ատիկա։ Մարմինը հաճելի ցունցերով կդողար, այսուհանդերձ տրտում էր հողին։ Միաժամանակ կմտածեր քաղքի գիշերներուն ու վաղվան դասերուն, պարտեզի ծառերուն և Արշավիրին։ Ու զորությամբ կհիշեր վեպը մը հերոսուհին, որ կարծես վարեն, պարտերի խորեն հանկարծ պիտի երևար, աչքերուն մեջ արցունքի կաթիլներով։ Ողջ մարմնով կարծես կզգար այդ երիտասարդ աղջկան՝ Ճեյն էյրի[1] հպարտ ստվերը ծառերուն մեջ։ Ա՛հա պիտի երևար արահետին վրա, լուսնկան պիտի գրկեր զայն ու հովը պիտի լվար անոր լուրջ ու քաղցր դեմքին խորունկ տլս տրտմությունը։ Լռությամբ պիտի մոտենար ածուի մը, պիտի ծռեր ու քանի մը շահպրակ պիտի փրցներ։ Թռչուն մը սուր ճիչով մը՝ գիշերը ճեղքելեն, մութ սլաքի
- ↑ Շարլոտ Բրոնտեի (1816—1855) «Ջեյն էյր» վեպի հերոսուհին։