Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր զինվորներն ու մարտիկները զգոնությունը չէին կորցնում, և եթե պատերազմ է, ապա զոհերն անխուսափելի են։

Սիաբանդ Մստոյանը ծնվել ու մեծացել էր նախկին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում, գյուղ, որն արցախյան հերոսամարտում ունեցավ իր ուրույն ներդրումը, այդ թվում՝ գյուղի եզդիները։

Արշալույս գյուղից արդեն զոհվել էր Հասան Հոսեյանը և գյուղի ինչպես եզդի այնպես էլ հայ երիտասարդների համար դարձել էր հերոսության ու խիզախության օրինակ։

Սիաբանդն արդեն 35 տարեկան էր, երբ կամավոր ու նվիրվածությամբ գնաց պատերազմ։ Արշալույս գյուղում ու հանրապետության եզդի համայնքում այնպիսի վիճակ ու մթնոլորտ էին ստեղծվել, որ հայոց հողի պաշտպանությանը չմասնակցելը ու թիկունքին չօժանդակելը չէին ընկալվում։ Այնպես որ Սիաբանդի ու եզդի ժողովրդի մյուս զավակների մարտի դաշտում հայտնվելը, անվախորեն մարտնչելը պատահականություն չէին, այլ օրինաչափություն ու սուրբ պարտականություն։

Սիաբանդե Աջամն արդեն ամուսնացած էր ու ուներ ընտանիք։ Նա սիրում էր կրկնել. «Եթե ես տեր չկանգնեմ իմ ընտանիքին, դու տեր չկանգնես, ապա ո՞վ պետք է տեր կանգնի հայոց երկրին, որը հայտնվել է պատերազմի ճիրաններում»։ Եվ հենց այս համոզմունքը Սիաբանդին տարավ Արցախ, հայ ժողովրդի մի ստվար հատվածին թուրքերի հարձակումներից պաշտպանելու