Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արմենը, ով ծնվել ու մեծացել էր նախկին Հոկտեմբերյանի շրջանի Ամասիա գյուղում, արդեն դաստիարակված զոհված, անհայտ կորած ու պատերազմական գործողություններին մասնակցած եզդի տղաների օրինակով ու Ազիզ Թամոյանի կազմակերպչական ու խրախուսական գործունեությամբ, զորակոչվեց նոր կազմավորվող հայոց բանակ։ Արմենե Մըստոն ծառայում էր Մարտակերտի շրջանում, որտեղ տեղի են ունեցել բազում մարտական գործողություններ։

Մարտակերտը հայրենի Ամասիա գյուղից բավականին հեռու է, սակայն նամակները, որոնք գրվում էին արդեն կազմավորված տղամարդու կողմից, խոսում էին այն մասին, որ կարճ ժամանակահատվածում Արմենն այնքան փորձությունների միջով է անցել, որ դրանք բավական էին ավելի կոփվելու, կատարելագործվելու։ Բայց մարտի դաշտն ու բանակն ունեն իրենց դաժան ու խիստ օրենքները… 1996 թվականի սեպտեմբերին, հայոց բազմաչարչար հողի պաշտպաններից մեկն էլ հավերժ քուն մտավ և հերոսին ու քաջին վայել պատիվներով հուղարկավորվեց հայրենի Ամասիա գյուղի եզդիական գերեզմանոցում։


ՆԱԲՈՅԱՆ ՍԱԲՐԻ

(1978-1997)

Սաբրին ծնվել ու մեծացել էր նախկին Աշտարակի շրջանի Շամիրան գյուղում, գյուղ, որը համարվում է Հայաստանի