Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԽԱՍԵ ԱԶՄԱՆՅԱՆ

Նույն թերթի 2006 թվականի սեպտեմբերի համարում տպագրվել է Ազիզ Թամոյանի «Խասե Մըրազի Ազմանյան» հոդվածը, որն արժե, որ տեղ գտնի այս գրքում.

«Հայ ժողովրդի ազնիվ եզդի դուստրն է Խասե Մըրազի Ազմանյանը, ով ծնվել է Թալինի շրջանի Ղըբըղթափա գյուղում՝ 1953 թվականին՝ շեխ Մրազի բազմանդամ ընտանիքում։ Ազմանյանը գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվում է ՌԴ Անապա քաղաքի բժշկական տեխնիկում, սովորում բուժքույր-մերսողի մասնագիտությունը։ Աշխատում է Արզնիի թիվ 2 առողջարանում։ Շատ կարճ ժամանակում դառնում է կոլեկտիվի լիիրավ անդամը և սիրվում է բոլորի կողմից։ Տարեցտարի մասնագիտացավ որպես լավագույն բուժաշխատող։ Պաշտպանության նախարարաի կողմից զորակոչվում է ծառայության և 1993 թ. կայազորային հոսպիտալում նշանակվում է ֆիզիոթերապիայի բաժանմունքի ավագ բուժքույր։

Հարազատի ջանքերով Ազմանյանը պատերազմի տարիներին մասնակցում է հայ և այլազգի զինվորների բուժման գործին։

Հինգ երեխաներին թողնելով ծեր ծնողների խնամքին, օր ու գիշեր հերթապահում է հոսպիտալում, իր ջանասեր աշխատանքով միանալով իր Հայաստան Հայրենիքի հաղթանակի մեծ գործին։ Եզդի ժողովրդի արժանավոր դուստրն այսօր ենթասպա