Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու խորթ մարդիկ, սիրելիներ եք և ոչ թե թշնամիներ, վերին իմանալի քաղաքի մասնակիցներ և ժառանգորդներ։

«Այնտեղ է մեր փրկության առաջնորդը. նա այստեղ քաջությամբ նահատակվեց և միևնույն բանը սովորեցրեց իր նիզակակից ու գործակից բոլոր առաքյալներին. նրանց հետ այսօր դուք էլ եք կրկին երևում, հավատով օրհնված՝ աներևույթ թշնամու դեմ, որ զրահապատված կանգնած է դեմառդեմ իբրև սատանայական գործի ընկերակից։ Այսպես թե այնպես, երկու կողմերին էլ պարտություն կպատճառեք, ինչպես որ ինքը Տերն էլ արեց աշխարհի նկատմամբ. թվաց, թե մեռավ, բայը նա այն ժամանակ տարավ հաղթության կատարյալ մրցանակը. ախոյանին տապալեց, պատերազմում ջարդեց, թշնամիներին ցրվեց, ավարը ժողովեց, գերիներին հետ դարձրեց, պարգևները բաշխեց իր բոլոր սիրելիներին՝ յուրաքանչյուրի առաքինության համեմատ:

«Դուք բոլորդ գիտեք, որ առաջվա ժամանակները, երբ դուք պատերազմ էիք գնում, թեպետև սովորություն ունեիք քահանաներին միշտ բանակում պահել, բայց ճակատամարտի ժամանակ ձեզ հանձնելով նրանց աղոթքին, որևէ ամուր տեղ էիք թողնում նրանց. իսկ այսօր եպիսկոպոսները և երեցներն ու սարկավագները, սաղմոսերգուներն ու գրակարդացները, ամեն մեկը սահմանված կանոնով իբրև սպառազինված և պատերազմի պատրաստված՝ կամենում են ձեզ հետ միասին հարձակվել ու ջարդել ճշմարտության թշնամիներին։ Եվ եթե նույնիսկ մեռնեն էլ նրանց ձեռքով, այդ բանից էլ չեն վախենալու, որովհետև ավելի սիրով մեռնել են ուզում, քան թե մեռցնել։

Կարծես թե կրկնակի աչքեր ստացած լինեն. հավատի աչքերով տեսնում են մարգարեների քարկոծվելը, իսկ մարմնի աչքերով՝ ձեր քաջ սխրագործությունը։ Մանավանդ որ ձեր մեջ տեսնում ենք երկուսն էլ. որովհետև դուք էլ տեսնում եք սուրբ առաքյալների չարչարանքները և բոլոր սուրբ մարտիրոսների սպանվելը, որոնց մահով հաստատվեց սուրբ եկեղեցքն, և նրանց արյունը թափվելը պարծանք եղավ վերինների ու ներքինների համար։ Արդ, մինչև երկրորդ գա—