Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լուստը նույն քաջագործությունն է կատարվում չարչարանքներով»։

Այսքանը խոսեց այն գիշերը սուրբ Ղևոնդ երեցը և փառք տալով՝ վերջացրեց ամեն ասելով։ Եվ սեղան կանգնեցնելով՝ ամենասուրբ խորհուրդը կատարեցին. պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. և առավոտյան սուրբ հաղորդության ընդունեցին և այնպես լուսազգեստ դարձանք ինչպես տերունական մեծ սուրբ զատկին։

Եվ զորքի ամբողջ բազմությունը մեծ զվարճությամբ և սաստիկ ուրախությամբ աղաղակեցին և ասացին. «Թող մեր մահը արդարների մահվան հետ հավասարվի և մեր արյունը թափվելը՝ սուրբ մարտիրոսների արյան հետ. թող աստծուն հաճելի լինի մեր կամավոր զոհաբերությունը և իր եկեղեցին թող հեթանոսների ձեռքը չմատնին։

Սրանից հետո, երբ Պարսից բանակի զորավարը տեսավ, որ մեջտեղն էլ պատգամավոր չմնաց նրանց խաբելու համար, և իր հույսն ու ակնկալությունը կտրվեց նրանց բաժան—բաժան անելու անքակտելի միաբանությունից, այն ժամանակ իր առջև կանչեց անօրեն Վասակին և նրա հետ եղած Հայոց աշխարհի բոլոր ուրացած իշխաններին. հարցուփորձ արեց նրանց և նրանցից սովորում էր հաղթության հնարագիտությունը։ Եվ երբ տեղեկացավ ամեն մեկի քաջությունները, կանչեց նաև իր ձեռքի տակ եղած զորագլուխներից շատերին և հրամայեց իր առաջ բերել փղերի երամակները. գունդ-գունդ բաժանեց այդ գազաններին և ամեն մի փղի մոտ երեք հազար սպառազեն մարդ դրեց, բացի մնացած ամբողջ զորքից:

Արքունի հրամանով խոսում էր նաև մեծամեծների հետ և ասում. «Ամեն մեկդ հիշեցեք մեծ թագավորի պատվերը և նպատակ գրեք քաջության անուն հանել, մահը գերադասեցեք, քան թե վախկոտ կյանքը։ Մի՛ մոռանաք այն յուղը, պսակը, ուռերն ու առատաձեռն պարգևնեոը, որ շնորհվում են ձեզ արքունիքից։ Ամեն մեկդ գավառների տեր եք և շատ