Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իշխանություն ունեք. դուք ինքներդ գիտեք Հայոց աշխարհի քաջությունը, և ամեն մեկի անվեհերությունը. գուցե պարտություն կրելով՝ կենդանի-կենդանի զրկվեք այն մեծ կյանքից, որ ունենալու եք։ Հիշեցե՛ք ձեր կանանց և որդիներին, հիշեցե՛ք ձեր սիրելի բարեկամներին, գուցե ոտնահար լինիք արտաքին թշնամիներից և ներքին սիրելիների հետ միասին ողբաք»։

Հիշեցնում էր նրանց նաև բազմաթիվ փախած ընկերակիցներին, որոնք թեև պատերազմից փրկվեցին, բայց սրով ստացան իրենց մահվան պատիժը. նրանց տղաներն ու աղջիկները և ամբողջ ընտանիքը տուն ու տեղից զրկվեցին և հայրենական բոլոր գավառները խլվեցին նրանցից։

Ասում էր այս բանը և սրանից էլ ավելի էր սաստկացնում արքունական հրամանը։ Կարգավորեց ամբողջ զորքը և ճակատը տարածեց-երկարացրեց մեծ դաշտի երկարությամբ։ Եվ ամեն մի գազանի աջ ու ձախ կողմը երեքական հազար սպառազեն պատրաստեց և ամենաընտիր քաջ զինվորականներին իր շուրջը ժողովեց, և այսպես Մատյան գունդն ամրացրեց ինչպես մի հզոր աշտարակ և կամ մի անմատչելի բերդ։ Նշաններ բաշխեց է դրոշներ արձակեց և հրամայեց, որ մեծ փողի ձայնին պատրաստ լինեն։ Իսկ Ապարհացի գունդը և Կատշաց, Հոնաց և Գեղաց գնդերը և էլի ուրիշ բազմաթիվ ընտիր-ընտիր զորականների մի տեղ ժողովեց և պատվեր տվեց իր զորքերի աջ կողմում պատրաստ լինել ընդդեմ Հայոց զորավարի։

Իսկ քաջ Վարդանը առաջ գալով հարցուփորձ արեց մեծամեծներին և բոլորի տված խորհրդի համաձայն զորագլուխներ նշանակեց։

Առաջին զորամասը հանձներ Արծրունյաց իշխանին և նրան նիզակակից կարգեց Մոկաց մեծ իշխանին, և ուրիշ բազմաթիվ նախարարների այս երկուսին նիզակակից նշանակեց, և զորամասի ամբողջ բազմությունը այս ու այն կողմից օգնական տվեց նրանց։

Երկրորդ զորամասը հանձներ Խորեն Խորխոռունուն, և