Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րերի լեռնադաշտ երում, և երբ պատահում էին միմյանց, դարձյալ սպանում էին մեկմեկու։ Եվ այսպես դաման գործը շարունակվեց մինչև արևի մայր մտնելը։

Եվ որովհետև ժամանակը գարնանային էր, ծաղկալից դաշտերը լցվեցին հորդահոս արյունով։ Մանավանդ երբ մեկը տեսնում էր ընկած բազմաթիվ դիակների կույտերը՝ սիրտը կտրատվում էր, և աղիքները գալարվում, լսելով խոցվածների մրմռոցը, և ջարդվածների մռնչյունը, վիրավորների թավալգլոր սողալն ու շարժվելը, վախկոտների փախուստը, վհատվածների թաք կենալը, անարի մարդկանց սրտաբեկությունը, թուլասիրտների ճիչերը, սիրելիների ողբը, մերձավորների սուգը, բարեկամների վայնասունը։ Որովհետև ո՛չ թե մի կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալովս երկու կողմերն էլ պարտություն կրեցին։

Բայց որովհետև Հայոց զորավարն ընկել էր մեծ պատերազմում, այնուհետև էլ ոչ ոք գլխավոր չկար մեջտեղում, որին հենված ժողովվեին մնացած զորքերը։ Թեպետև ողջ մնացածներն ավելի շատ էին, քան թե մեռնողները, սակայն նրանք ցանուցիր եղան և քաշվեցին երկրի զանազան ամուր տեղերը և ուժով տիրեցին շատ գավառների ու բերդերի, որոնք ոչ ոք մինչև իսկ առնել չէր կարողանում։

Եվ սրանք են այն քաջ նահատակների անունները, որոնք այդ նույն տեղում վախճանվեցին. Մամիկոնյանց ցեղից Քաչ Վարդանը հարյուր երեսուն և երեք մարդով. Խորխոռունյաց ցեղից Կորովի Խորենը տասնինը մարդով. Պալունյաց ցեղից Արի Արտակը հիսուն և յոթը մարդով, Գնթունյաց ցեղից Զարմանալի Տաճատը տասնինը մարդով, Դիմաքսյանց ցեղից Իմաստուն Հմայակը քսանևեցկու մարդով. Քաջբերունյաց ցեղից Հրաշակերտ Ներսեհը յոթը մարդով. Գնունյաց ցեղից Մանուկ Վահանը երեք մարդով. Ընծայնոց ցեղից Արդար Արսենը յոթը մարդով, Սրվանձտյան ցեղից Հառաջադեմ Գարեգինը երկու հարազա տներով և տասնութը մարդով։