Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընկան մեծ պատերազմում և բազմաթիվ վիրավորներ արյունաշաղախ տապալվեցին դաշտի մեջ, և բոլորի մարմիններց թոչուններին գեշ և գազաններին կերակուր դարձան, և մեր պատվական նախարարները թշվառության ու անարգանքի հասան, լքեցին իրենց իշխանությունները և հալածանքի ու նեղության մեջ են, երբ Հայոց բոլոր փափկասունները վշտերի ու վտանգի և Ասված ոչնչացման ենթարկվեցի, էլ ականջ չենք գնի այդ խաբեբայական հրամաններին և չենք ընկնի անօրեն իշխաններիդ ձեռքը»։

Այնուհետև յուրաքանչյուրը թողեց իր գյուղը, ավանն ու ագարակը։ Հարսները դուրս եկան առագաստներից և փեսաները՝ սենյակներից, ծերերն ընկած աթոռներից և երեխաները [ծնողների] գրկերից. երիտասարդներն ու կույսերը և տղամարդկանց ու կանանց ամբողջ բազմությունը գնացին բռնեցին անմարդաբնակ վայրերի ամրոցներն ու բազմաթիվ լեռների ապահով տեղերը։ Ավելի լավ էին համարում գազանների նման քարանձավների մեջ բնակվել աստվածպաշտությամբ, քան թե ուրացությամբ փափուկ կյանք վարել իրենց տներում։ Առանց տրտնջալու դիմանում էին խոտեղեն կերակուրներին և չէին հիշում իրենց սովորական խորտիկները։ Այդ դարուփոսերը նրանք հավասար էին համարում [իրենց] բարձր շենքերի հարկերին, իսկ գետնանկողինները՝ նկարազարդ պատշգամբներին։

Նրանց մրմունջներն ու երդերը սաղմոսներն էին, իսկ կատարյալ ուրախությունը՝ սուրբ գրքերի ընթերցումը: Ամնն մարդ ինքն իր մեջ եկեղեցի էր և նույն ինքը քահանա. յուրաքանչյուր մարմին սուրբ սեղան էր, և նրանց հոգիները՝ ընդունելի զոհաբերություն։ Որովհետև նրանցից ոչ մեկը հուսահատորեն չէր ողբում սրով ընկածներին, և ոչ ոք չէց հեծում ու հառաչում իր մերձավոր սիրելիների համար։ Ուրախությամբ ընդունեցին իրենց մեծ գույքերի հափշտակությունը, և ամենևին չէին հիշում, թե երբևիցե ստացվածք են ունեցել։ Համբերությամբ դիմանում էին և մեծ առաքինությամբ տանում այդ քաջ նահատակությունը։ Որովհետև եթե