Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թաց աչքերով չտեսնեին խնդալից հույսը, չէին էլ կարող այնպիսի մեծ առաքինություն կատարել։

Որովհետև շատերը մեծ նախարարների ցեղից էին, եղբայրներ, որդիներ ու դուստրեր, իրենց բոլոր սիրելիների հետ միասին այդ ամուր վայրերում էին, ոմանք, Խաղտյաց անլույս երկրում և ուրիշ շատերը հարավային կողմերում՝ Տմորիքի անմատչելի ամրոցներում, մի մասն էլ Արցախի խիտ անտառներում, և ուրիշ ոմանք այնտեղ Միջնաշխարհում տիրեցին շատ ամրոցների։ Բոլորն էլ մեծ համբերությամբ տանում էին բազմաթիվ նեղություններ Բրիստոսի սիրո համար և միայն մի բան էին աղաչելով խնդրում աստծուց, որ սուրբ եկեղեցիների ավերվելը չտեսնեն։

Բայց ինչպես որ շատ անգամ արդեն ցույց ենք տվել ամբարիշտ [Վասակի] չարամտությունը, հորդորում և ստիպում էր մոտիկ վայրերում գտնվող Պարսից զորքերին, որ թագավորի հրամանով նրանց օգնելու համար զորք գա։ Եվ շատ հեծելազոր եկավ՝ ավելացավ սպանվածների տեղը, և զորքի թիվն էլի առաջվա չափ եղավ։ Սրանք, առաջ շարժվեցին դեպի Միջնաշխարհը և պատերազմ սկսեցին Կապույտ լեռան մեծ ամրոցների դեմ։ Իսկ ներսում գտնվողները քաջությամբ կռվելով ջարդեցին Պարսից զորքից շատերին և մնացածներին փախցրին-հասցրին բանակը։ Իսկ նրանք դարձյալ անուշ խոսքերի դիմելով՝ ուզում էին խաբեությամբ նվաճել նրանց։

Երբ ոչ ոք չհավատաց ու չիջավ նրանց մոտ, որպեսզի չարաչար կերպով չմատնվեն թշնամիների ձեռքը, հարկ եղավ, որ երդումների պատճառով նրանց մոտ մի քահանա իջնի, որի անունն Արշեն էր։ Սա խոսում էր նրանց հետ մտերմաբար ու աղերսելով, ապացուցում էր անմեղների փախուստի անվնաս լինելը, աշխատում էր շարժել ուրացող Վասակի գութը և պաղատելով հիշեցնում էր նրան քրիստոնեության առաջին ուխտը, որպեսզի նա թերևս մի քիշ մեղմանա անչափ դաժանությունից։ Բայց նա ամենևին չլսեց և ականջ չդրեց նրա բազմաթիվ խոսքերին, կապեց ու տարավ երանելուն և նրա հետ իջած մարդկանց։ Մանավանդ երբ