Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսավ, որ զորավարը նրա խրատին է հետևում, այնուհետև սկսեր շատ տեղեր ասպատակներ ուղարկել, և մարդկանց ինչ բազմություն էլ գտնում էին ամրոցներից դուրս, դերի տարան և ջահը ձեռքներն առած՝ շատ տեղեր կրակ տվին։

Իսկ ովքեր Տմորիքի ամրոցներում էին, երբ լսեցին արքունի զորքի կատարած այս բոլոր չարագործությունները, էլ ամենևին օգտակար չհամարեցին ամրոցներում նստելը։ Քաջությամբ դուրս եկան և հարձակվեցին ամրոցականների օգնությամբ, և հասնելով պարսիկների մոտակա երկիրը, անխնա կոտորելով՝ արյան նախճիրներ գործեցին, մնացածներին էլ գերի վերցնելով տարան-գցեցին ամրոցները և ջահը ձեռքներն առած՝ այն երկրի շինությունները հրի ճարակ դարձրին։

Նույնպես և Խաղտյաց լեռներում գտնվածները՝ երբ տեսան, որ Պարսից զորքը հանդգնաբար և աներկյուղ դիմում է Հայոց աշխարհի ամրոցների վրա, նրանք էլ մեծ զորությամբ հարձակվեցին Տայքի ձորագավառին վրա։ Այնտեղ նրանք գտան արքունի զորքերից մի մեծ գունդ, որոնք ուղում էին այն երկրում ամրացած մարդկանց գնրի առնել. նմանապես և կարծում էին, թե նախարարների գանձերն այնտեղ են, ուստի և անխնա հետախուզում էին այն վայրերը։

Այնտեղ տեսան նաև, որ երկու գյուղերում այրել են եկեղեցիները. այս բանի պատճառով է՛լ ավելի բարկացան ու նախանձախնդրությամբ լցվեցին։ Հարձակվեցին, բախվեցին միմյանց և հզորապես հաղթելովս ջարդեցին Պարսից գնդի զորությունը. նրանցից շատերին կոտորեցին, իսկ մնացածներին քշեցին-փախցրին երկրից:

Եվ այնչափ հանդուգն հարձակումից միմիայն Հայոց Վարդան սպարապետի եղբայր երանելի Հմայակը՝ անձնազոհ քաջությամբ կռվելով՝ նահատակությամբ վախճանվեց միաբանության սուրբ ուխտի համար: Իսկ մնացած բոլորը ողջ և առողջ փրկվելով կռվից հաչածում էին փախստականներին։

Եվ երբ այս այսպես կատարվեց, թագավորի զորքը դադարեց անխտիր կերպով ամեն տեղ գործի մեջ խառնվելուց,