Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չեկած՝ ընդունեց Գեհենի տանջանքների առհավատչյան, որ ո՛չ միայն սրբերի համար է ողբալի, այլև բոլոր գազանաբարո մարդկանց»։

Այս ասում էին և շատ արտասուք թափում կորուսյալի վրա. և միաժամանակ հոգևոր երգեր էին երգում և ասում. «Լավ է տիրոջ վրա հույս դնել, քան մարդկանց. լավ է տիրոջ վրա հույս դնել, քան իշխանների. բոլոր ազգերը շրջապատեցին ինձ, և տիրոջ անունով հաղթեցի նրանց»[1]։ Քաջալերում էին միմյանց և ասում. «Քանի որ այս բանը գիտենք, եղբայրնե՛ր, չվախենանք այս անաստված հեթանոս ազդից, որ զայրացած ժամանակ մեղուներից շատ ավելի վատ են, որովհետև նրանց զայրույթն էլ սատակումն է լինելու իրենց անձերի համար։ Եսկ մենք Տիրոջ անունը կանչենք և ետ մղենք բոլորին»։

Իսկ ուրացող Վանակը նայում էր սուրը կապվածների միաբանությանը, որոնք մեծ ուրախությամբ ընդունում էխն չարչարանքները և ավելի զվարթ ու պայծառ էին երևում, ինչպես և առաջ արքունիքում. նայում և կարոտում էր, բայց ոչ ոք նրան չխաոնեց նրանց հետ, այլ առանձին էին պահում միևնույն կապանքներով։ Եվ օր-օրի վրա բերում, ինչպես գեշ գցում էին մեծ հրապարակը, նախատում ու ծաղրում էին և ամբողջ բանակի առաջ խաղք ու խայտառակ անում նրան։ Կողոպտեցին-խլեցին ինչ որ հետն ուներ և ոչինչ չթողին. այնպիսի խայտառակ աղքատության մեջ գցեցին, որ նրա ծառաներր մինչև իսկ հաց էին մուրում և բերում նրան։ Եվ երկրի հարկերի այնպիսի ծանր պարտք գրին նրա տան վրա, որ նույնիսկ հայրերի ու պապերի և իր ունեցվածքն ու կանանց զարդերն էլ վրան դրեց, տվեց ու տուժեց, բայց չկարողացավ արքունի պարտքը վճարել։ Այն տեղը հասցրին, որ նույնիսկ հարցնում էր՝ «Մեր նախնիքների գերեզմաններում արդյոք որևէ գանձ մնացե՞լ է»: Եվ եթե գտներ, կհաներ և տուգանք կտար իրեն և ընտանիքի համար. ինչպես որ շատ մարդիկ էլ տույժի փոխարեն [գերի] գնացին:

  1. Սաղմ. ՃԺԷ 8-10: