Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զեկությունների համաձայն՝ Արշակունիները թագավորեչ են Հայաստանում միայն 54 թվականից Քր. հետո, հաստատապես 66 թվականից սկսած, երբ Արշակունի Տրդատ I-ը թագ ընդունեց հռովմեական կայսր Ներսնի ձեռքից։ Արշակունիների հաջորդականությունն ու ժամանակագրությունը մոտավորապես հետևյալն է.

Տրդատ I (54 թ. պաշտոնապես 66—75?)
Աքսիդար (7—110)
Պարթամասիր (110—114)
Վաղարշ I (118—140)
Սոյեմոս (140—162)
Պակոր (162—164)
Սոյեմոս երկրորդ անգամ (164—169)
Սանատրակ (190—196)
Վաղարշ II (196—215)
Տրդատ II (216—222)
Արշակ II, Խոսրով (222—238)
Տրդատ III (23Տ—252)
Արտավազդ V (253—2737)
Պարսից տիրապետություն (273—297)
Տրդատ Մեծ (297—336)
Խոսրով II (337—342)
Տիրան (342—350)
Արշակ II (350—367)
Պապ (368—374)
Վարազդատ (374 —377)
Արշակ III (378—386)
Հայաստանի բաժանումը 384 թ., վերջնականապես 390 թ-
Խոսրով III Պարսից բաժնում (389—391)
Վռամշապան (391—414)
Սոսյուն պարսիկ (415—419)
Անիշխանություն (419—422)
Արտաշես կամ Արտաշիր (422—428)
Արշակունյաց բարձումը 428 թ.:


5. Պարսիկ Սասանի ցեղը կամ Սասանյան տոհմը սկիզթ է առնում Սասանից, որի թոռն էր Պապակի որդի Արտաշիր I-ը, Սասանյան պետության հիմնադիրը: Սա, թագավոր դառնալով, պատերազմի է դուրս գալիս պարթևների արքայից արքա Արտավանի դեմ և 224 թվականին հաղթում է նրան, 226 թ. գրավում է նաև Կաեսիփոն կամ Տիզբոն մայրասքազաքը և ամբողջ պետությունը ենթարկում է իրեն:

226 թվականից Սասանյան տոհմն իշխում է Պարսկաստանում և