Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկիրն ու պետությունը այնպիսի ծաղկման հասցնում, ինչպիսին նա ունեցել էր Աքեմենյանների ժամանակ միայն։ Այս տոհմի օրով է, որ ազգային մշակույթի, կրոնական սովորությունների և կյանքի զարգացումն իր գագաթնակետին է հասնում. իրանական (զրադաշտական կամ մոգական) կրոնը հաղթական դիրք է գրավում նաև Իրանում Լայնորեն տարածված քրիստոնեության հանդեպ և մեծ ծաղկման է հասնում, տևելով մինչև Սասանյան պետության անկումը' 642 թվականը՝ արարական արշավանքների հետևանքով։


Մինչև Կոստանդնի քրիստոնեություն ընդունելը և քրիստոնեությունը Հռովմեական կայսրության մեջ պետական կրոն դարձնելը մենք ոչ մի տեղեկություն չունենք, որ պարսից թագավորներն սկզբունքով հալածած լինեին քրիստոնեությունը։ Բայց այս իրադարձությունից հետո և պարսկա- հռովմեական պատերազմներին զուգընթաց Պարսկաստանում սկսվում են դաժան հալածանքները քրիստոնեության դեմ, որովհետև պարսիկները նկատում էին, որ Պարսկաստանի բոլոր քրիստոնեաների համակրությունը հռովմայեցիների կողմն էր։


Հալածանքների գլխավոր նպատակն էր ոչնչացնել մասնավորապես քրիստոնեական եկեղեցու կազմակերպությունը։ Այս քաղաքականությունն են վարում հատկապես Շապուհ II-ը և նրա հաջորդները մինչև Հազկերտ 1-ը (399—420), որի ժամանակ հալածանքները դադարում են, և քրիստոնեաների դրությունն այն աստիճան է լավանում, որ նրանք 410 թվականին նույնիսկ ժողով են գումարում Սելևկիայում, կարգավորում են իրենց եկեղեցական գործերը և Սելևկիայի եպիսկոպոս Իսահակին ընտրում են բոլոր պարսից քրիստոնեաների կաթողիկոս։ Հազկերտի մահից հետո հալածանքները վերսկսվում են Վռամ V-ի ժամանակ կարճատև և ապա ավելի մեծ եռանդով) Հազկերտ II-ի օրով (438 — 457), որը հալածանքները տարածում է նաև Հայաստանի վրա։

Ահա այս հալածանքների պատմությանն է Նվիրված Եղիշեի Վարդանանց պատմությունը։ Միանգամայն սխալ կլինի քրիստոնեության այս հալածանքները Սասանյան թագավորների կողմից կրոնական մոլեռանդությամբ ու մոգերի սադրանքներով բացատրել։ Անկասկած է, որ պարսից թագավորների և պետական գործիչների համար ամենագլխավորն այստեղ քաղաքական խնդիրն էր՝ իրենց երկրի քրիստոնյաների և Բյուզանդական կայսրության միջև անջրպետ դնել և թույլ չտալ, որ սահմանակից քրիստոնյա երկրները իրենց ձեռքից դուրս գան և Բյուզանդիայի հետ միանան։ Սրա փայլուն ապացույցն այն է, որ քրիստոնեաների սկզբունքային հալածանքները պարսից պետության մեջ դադարեցին այն ժամանակ վա¬ նիը, երբ Պ արս կաս տ անում հաստատվեցին Բյուգանդական կայսրության սահմաններից արտաքսված քրիստոնյա նեստորականները իրենց մետրոպոլիտ Բարծումայի (435 489) ջանքերով, և պարսիկները տեսան, որ այս քրիստոնյաները ամենևին էլ համակրանքով չեն վերաբերվում բյուզանդացիներին։ Նույն քաղաքականությունը նկատվում է նաև հետագայում միա-