Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնակների վերաբերմամբ։ Սրան բնավ չի հակասում այն, որ մոգերն, իրենց հերթին, ամեն կերպ աշխատում էին օգտվել ստեղծված դրությունից և իրենց կրոնի ազդեցությունն ավելի հեռուները տարածել:


Սասանյան թագավորների ժամանակագրական աղյուսակը սկսած

Որմիզդ II-ից:
Իրմիզդ II (303—310)
Շապուհ II (310—379)
Արաաշիր II (379—384)
Շապուհ III (385—388)
Վռամ (Բահրամ) IV (389 — 399)
Հազկերտ I (399—420)
Վռամ (Բահրամ) V (420—438)
Հազկերտ II (438—457)
Որմիզդ III (457—458)
Պերոզ (458—484)

6. Այստեղ հիշված Շապուհն անշուշտ Շապուհ III-ն է (385—388):

7. Վռամ կամ Բահրամ V (420—438), Հազկերտ II-ի հայրը»

8. Հազկերտ II (438—457)։ Նյոլգեքեն այս թագավորի մասին գրում է հետևյալը, «Բահրամի մահից (438 կամ 439) հետո թագավոր է դառնում նրա որդին՝ Հազկերտ II-ը։ Սա հալածում էր թե՛ քրիստոնյաներին և թե՛ հրեաներին։ Առհասարակ էլ դժվար է նրա մասին լավ բան ասել, նա վերացրեց ամեն ամսի 1-ին կատարվող ընդունելությունները, որոնց ժամանակ ամեն մի ականավոր մարդ անձամբ կարող էր իր գանգատները կամ խնդիրները հայտնել թագավորին։ Նրա մասին պատմում են, թե ամուսնացել էր իր աղջկա հետ — սա, իհարկե, հանցանք չէր զրադաշտական կրոնի հետևողի համար, ընդհակառակը, նույնիսկ առաքինություն էր,— բայց հետո սպանել է այդ աղջկան»։ (Th. Noldeke, Aufsatze zur persischen Geschichte, էջ 106)։ Այս բնութագիրը միանգամայն համապատասխանում է Հազկերտ II-ի կատաղի բնավորությանը, ինչպես այն նկարագրում է Եղիշեն, իբրև սատանայի գործակից, իբրև մի կատաղի գազան, իբրև մի մարդ, որին շատ սիրելի էր խռովությունն ու արյունհեղությունը, իբրև մի չար դև և այլն։


9. Հունաց երկիր արտահայտությունը գործ է ածվում Հռովմեական կայսրության մեջ մտած երկրների համար. երկու տող ներքև Եղիշեն նույն երկրների համար գործ է ածում հոռոմների գավառներ արտահայտությունը։


10. Մծքին — Վերին Միջագետքի կամ Արվաստանի (Բեթ-Արբայե) մայրաքաղաքը, լատին. NisiblS Տիգրիսից մոտ 100 կիլոմետր դեպի արև-