Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մուտք: Պարսից և հռովմայեցոց հարաբերությունների մեջ հսկայական դեր խաղացող ռազմագիտական կետ։ Այս քաղաքը և իր շրջանը Հորիանոս կայսեր խայտառակ դաշինքի շնորհիվ 364 թվականին վերջնականապես անցավ պարսիկներին և պարսկա-հռովմեական բոլոր հետագա պատերազմներում պարսիկների համար իբրև հենակետ էր ծառայում թե հարձակումների և թե՛ նահանջների ժամանակ:


1. Թեոդոս II կայսր (408—450), Արևելյան Հռովմեական կայսրության ամենաթույլ կայսրներից մեկը, որ քաղաքականապես երբեք չափահաս չդարձավ և միշտ գտնվում էր իրեն շրջապատողների ազդեցության տակ։


12. Տիզբոն կամ Կտեսիփոն, այժմյան Բաղդատիր մոտ 16 կիլոմետր դեպի ցած Տիգրիսի ձախ ափին, Սելևկյանների մայրաքաղաք Սելևկիայի դեմուդեմը։ Պարթևների ժամանակից բարգավաճեց ու դարձավ պետության մայրաքաղաք և թագավորական ձմեռոց։ Տիզբոնն իր այս դիրքը պահեց նաև Սասանյանների ժամանակ, մանավանդ Շապուհ 4-ից սկսած: Այժմ ավերակ է։


13. Ձախակողմյան պաշտոնյաներ կոչվում են մոգերը:


14. Մոգեր — կոչվում են իրանական կրոնի քահանաները, քրմերը ինչպես զրադաշտական կրոնից առաջ, այնպես էլ զրադաշտական կրոնի ժամանակ։ Մոգ բառը գործ է ածվում նաև «կախարդ», «աստղագետ», «երազահան» նշանակություններով։ Ավեստան խուսափում է այս անունից և քահանաներին իրենց կատարած գործի անունով կոչում է աթրավան կրակ վառողներ: Անշուշտ ժողովրդի մեջ գերակշռել է մոգ անունը. հույներն ու հայերն էլ պարսկական քահանաների համար գործ են ածում այս բառը ի տարբերություն բաբելական քահանաների, որոնք կոչվում են քաղդեացիներ կամ քավդեներ։


15. Քուշաններ — հոնական ցեղեր, որոնք ապրում էին Պարսկաստանի հյուսիս-արևելյան սահմաններին կից Բակտրիայում (այժմյան Խորասանում) և նրանից հյուսիս ու արևելք և այնտեղից հաճախակի արշավանքներ ձեռնարկում դեպի պարսից պետության սահմանները։ Նրանց մայրաքաղաքն էր Բահլ, կոչվում էր նաև Բակարա, համարվում էր Զրադաշտի հայրենիքը, Կյուրոսի մայրաքաղաքը, արհեստների ու առևտրի կենտրոն: Պարսիկ և արաբացի պատմիչները սրանց և սրանց հաջորդներին տալիս են հայրալ անունը, որը նույնն է հայ պատմիչների հեփթաղների հետ. վերջիններս կոչվում են նաև սպիտակ հոներ։ Հեփթաղներն ավելի ուշ են պատմական թատերաբեմ դուրս գալիս։ Քուշանները 468 թվականին մեծ պարտություն են կրում և անհետանալով պարսկական պետության հյու-