Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիս-արևելյան սահմաններից՝ անցնում են Հինգուկուշը և մի նոր պետություն հիմնում Պեշավարում։

16. Պահ դուռ — տեղը հաստատապես որոշել հնարավոր չէ։ Պարզ է, որ այն պետք է որոնել Պարսկաստանի հյուսիս-արևմտյան կողմերում։ Փորթուգալ փաշան Պահ դուռը համարում է էլբուրսի հարավակողմը գտնվող Միրտառա կոչված կիրճը և նույնացնում է այն նախկին դուռն Կասպից (Pylae Caspiae) կոչվածի հետ, որը պաշտպանելու համար կառուցված էր Ռեյ քաղաքը։

17. Դեհ բառն այստեղ չի գործածվում կրոնի կամ հավատի, այլ այդ կրոնի կամ հավատի հետ կապված գուշակությունների, հմայությունների իմաստով։

18. «Արիք և Անարիք» համապատասխանում է պարսկերեն «Երան և Աներան» արտահայտությանը և նշանակում է Իրան և Ոչ-Իրան, իրանացիներ և ոչ-իրանացիներ։ «Արեաց և Անարեաց» կամ «Երան և Աներան» պարսից արքայից արքայի տիտղոսն է։

19. Ապար աշխարհ հին պարսկական ձևն է Ապրշահը, որ բառացի նշանակում է «վերին աշխարհ»—Պարսկաստանի հյուսիս-արևելյան մասը (այժմյան Խորասան), որ տարածվում էր մինչև Վրկան աշխարհի սահմանները։ Այստեղ է գտնվում Հարե-րուդ գետը և Հերաթ (Հին Հարև) քաղաքը, որ այսօր էլ վաճառաշահ քաղաք է։ Այս քաղաքում էին գտնվում հայ նախարարները կապանքներից արձակվելուց հետո (Ղազար Փարպեցի, Թիֆլիս, 1904, էջ 108): Ապար աշխարհի գլխավոր քաղաքն էր Նյուշապուհը, որ կառուցել էր Շապուհ 1-ը: Այստեղ է գտնվում նաև Ռեվան գյուղը, որտեղ նահատակվեցին Ղևոնդյանք։

20. Աղվանից աշխարհ—Վրաստանից դեպի արևելք, Կովկասյան լեռներից հարավ, այժմյան Ադրբեջանի հյուսիս-արևմտյան մասում։

21. Լփճաց աշխարհ — Լփնիք, Կովկասյան լեռնական ցեղ և երկիր, տեղը որոշակի հայտնի չէ. Ալիշանը Շիրվանի մեջ է գնում, Պլինիոսն այդ ցեղն անվանում է լուրիենի և գնում է Աղվանից հարևան։

22. Ծավդեից աշխարհ—նույն տեղում հիշվում է երկու անգամ, առաջին անգամ «Վրաց, Աղվանից, Լփնաց, Ծավգեից» իրար հետ կապված, որ հավանական է դարձնում դրանց Կովկասյան լեռնական լինելը և Սոտերի (Ծոդեից) հետ նույնացնելը։ Երկրորդ անգամ ասվում է՝ «և որ այլ ևս ի կողմանց կողմանց հարաւոյ մերձ ի սահմանս Տաճկաստանի և ի Հոռոմոց աշխարհն և ի Կորդուաց և ի Դասն և ի Ծաւդէիցն և յԱրզնար-