Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զիւն». այս կապակցությունը ցույց է տալիս, որ երկրորդ անգամ հիշված Ծավդեից աշխարհը բոլորովին այլ է և կապ չունի առաջին անգամ հիշված հյուսիսային լեռնական երկրի հետ: Այս երկրորդ Ծավդեից աշխարհն անշուշտ պետք է նույնացնել Կորդվաց աշխարհից հարավ գտնվող Zabdicene գավառի հետ (=ասոր, Be Zawdal), Տիգրիս գետից դեպի արևմուտք (տե՛ս սրանց մասին H. Hubschmann, «Die altarmenischen Ortsnamen», Strassburg, 1904, էջ 321 և J. Marquart, cEranschahn», էջ 158)։

23. Կորդվաց աշխարհ — Տիգրիսի ափին, սրա վտակների՝ Բոհտանսուի և Խարուրի միջև մինչև Մոսուլի սահմանները։ Այս անունից է առաջացել հավանորեն Բյուրդիստան անունը։

24. Աղձնյաց աշխարն, Աղձնիք—Arzanene—Տիգրիս գետից դեպի հյուսիս, Միջագետքիը դեպի արևելք, Մեծ Հայքի 15 նահանգներից երրորդը, Հայաստանի հարավ-արևմտյան կողմը. սահմաններն են Չորրորդ Հայք, Տուրուբերան և Մոկք նահանգները և Ասորեստանը։ Գլխավոր գետերն են՝ Տիգրիս և Թուխ, լեռները՝ Սիմ, Տորոս, Խույթ և այլն։

25. Տանկաստան այստեղ գործ է ածված արաբների երկիր իմաստով և համապատասխանում է Հյուսիսային Միջագետքի Արվաստան (Բեթ- Արբայե) երկրամասին, որի մայրաքաղաքը Մծբինն էր և որտեղ մեծ քանակությամբ արաբներ էին ապրում։ Հմմտ. ծանոթ. 10։

26. Արզնարզիւն — ճիշտ տեղը հայտնի չէ։ Անվանվում է Մոկաց և Ծավդեից աշխարհների կողքին, ուրեմն պետք է նրանց սահմանակից լիներ. հավանորեն Աղծնչաց աշխարհի Արձն կամ Արդն գավառն է։ Այս անունը հիշում է նաև Թովմա Արծրունին, Բարծումայի մասին խոսելիս՝ «Եկն եհաս յԱրզնարզիւն և յաշխարհն Մոկաց»։ Ակինյաց, «Հանդես Ամսօրյա», 1936 թ. էջ 42 ծանոթագր. 7 գրում է սրա մասին. «Ի՛նձ կթվի թե նույն է Արդն=Արդուն գավառին հետ, որ ժամանակ մը երկուքի բաժնված կերևա, ասորի հեղինակը կզանազանեն Արդուն և Արդուն Ոստան (Braun, Synhados, 32, 34, 162, Hubschmann, Altarmen. Ortsnamen, 248—251, 311, 321), երկուսն ալ եպիսկոպոսանիստ։ Հավանորեն Արզն=Արզուն և Արդուն Ոստան, հետո... վարչականապես միացած են և կոչված Արդն—Արդուն=Արզնարզիւն»։

27. «Բարբարոսներ» էին անվանում հույները բոլոր օտար ազգերին։ Պարսիկներն այդպիսիներին պիտի անվանեին ոչ թե բարբարոսներ, այլ «անարիներ»։

28. Հազկերտ II-ի թագավորության չորրորդ տարվանից մինչև 11-րգ տարին կլինի 441/442—448/449, որովհետև Հազկերտի գահակալության