Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջին տարին է 438 թվականի օգոստոսի 4-ից մինչև 439 թվականի օգսստոսի 4-ը։

29. Խայլնդուրներ կամ Խայլանդարներ — Կովկասյան հոների անունն է։ Մարքվարտի կարծիքով այդպես է կոչվել հոների արքայական հարգան ապացույցն այն է, որ հոների մեծ պետության քայքայումից հետո, այդ անունն էլ անհետանում է։

30. Ճորա պահակ, Ճողա, Չողա, Կապան ճորա, Դուռն Աղվանից, Հոնաց և այլն գտնվում էր այժմյան Դերբենտ քաղաքի մոտերքը՝ Կասպից ծովի ափին: Այդ Վայրը խոշոր կարևորություն ուներ թե՛ հռովմայեցիների և թե՛ պարսիկների համար: Հռովմեական պետությունը հոգ էր տանում և նույնիսկ դրամական միջոցներ էր տալիս ճորա պահակը կարգին ամրացված վիճակում պահելու համար, որպեսզի հյուսիսային վայրենի ցեղերն այնտեղից Վրաստան և Հայաստան և ապա հռովմեական գավառները չմտնեին։ Երբ Հռովմայեցիները ուշացնում կամ դադարեցնում էին Ճորա պահակի պահպանման համար պայմանավորված սուբսիդիայի վճարումը, պարսիկներն անմիջապես պահանջ էին դնում վերականգնելու այդ վճարումները, և նրանց դադարեցումը պատճառ էր դառնում թշնամական ու պատերազմական գործողությունների:

31. Ատրուշան — այն սեղանն է, որի վրա վառվում էր կրակը, շատ անգամ գործ է ածվում նաև կրակատուն իմաստով։ Ատր կամ Ատուր պհլ. նշանակում է կրակ։

32. Բարելոնի հնոցը - ակնարկություն է Դանիելի մարգարեության գլ. 19 և 46—47, որտեղ նկարագրված է Սեդրակի, Միսաքի և Արեանագովի խարուլկ բարձրացնելը Նարուգոդոնոսոր թագավորի հրամանով։ Թագավորը պատվիրում է հնոցր յոթնապատիկ ջեռուցանել. և սպասավորները չեն դադարում հնոցը նավթով ու ձեթով և այլ վառելանյութերով բորբոքելուց, մինչև որ բոցը հնոցից 49 կանգուն վեր է բարձրանում և այրում է շրջապատող քաղդեացիներին։

33. Քավդեություն—բաբելոնական կրոնի վերջին շրջանի անունը, երբ կրոնը ամբողջովին վեր էր ածվել աստղաբաշխության, կախարդությունների, հմայությունների և գուշակությունների։ Կրոնի ներկայացուցիչ քուրմը կոչվում էր քավղեա։

34. Իտադակահ երկիր — հայթալների կամ հիթալների երկիրը, ուրիշ խոսքով քուշանների երկիրը։ Հմմտ. ծանոթ. 15։

35. Զրադաշտական կրոն կամ Մադդայականություն—իրանական կրոնը նրա մեծ մարգարե Զրադաշտի անունով կոչվում է զրադաշտականու-