Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն։ Այլ անունով նա կոչվում է նաև Ահուրա-Մազդայի հավատ, դենիմազգեզն, մազդայականություն, այլև մոգական կրոն՝ այդ կրոնի ներկայացուցիչ քահանաների անունով։

Զրադաշտական կրոնի էական բովանդակությունը միմյանց հակառակ երկու սկզբունքների, pբարու և չարի, մշտական պայքարն է։ Այդ պայքարն ու կռիվը չեն կարող վերջանալ, մինչև որ բարի սկզբունքը չհաղթի չարին։

36. Խոնջան — վարտիքի կամ անդրավարտիքի կապ: Խոնջանները կնքելը մի ծանր պատիժ էր Պարսկաստանում, որպեսզի հանցավորը մնա իր կեղտոտությունների մեջ և տանջվի։

37. Հազարապետ — երկրի բարձրագույն քաղաքացիական պաշտոնյան ու բարձրագույն դատավորը։ Բառը նույն նշանակությունն ունի, ինչ որ պարսկական buzurg framadhar-ը: Այդ անունը տրվում էր նաև պարսից թիկնապահների բանակի կամ «անմահների» տասը գնդերից յուրաքանչյուրի հրամանատարին. այդ գնդերը բաղկացած էին հազարական հոգուց, այդտեղից էլ հազարապետ անունը:

Եղիշեի մեջ այս տեղում խոսքը վերաբերում է Վահան Ամատունուն, որը Հմայակ Մամիկոնյանի հետ աշակերտել էր Մեսրոպ Մաշտոցին, և որոնց համար Կորյունն ասում է՝ «Արք պատուականք, երկիւղածք հրամանակատարը վարդապետական հրամանաց» (Կորյուն, Վարք Մաշտոցի, հրատ. Մ. Աբեղյանի, Երևան, 1941, էջ 92)։

38. Դահեկան — հնագույն ձևը երևի «դարեհական»—Դարեհի նշանով պարսկական դրամ։ Հյուբշմանը (Агm. Gr. էջ 133) բացատրում է պարսկական զանգան բառից, որ նշանակում է «տասնոց» (Հր. Աճառյան, Արմատական բառարան, II հատ., էջ 382—384)։

39. Սակ. Բաժ և. Հաս—բաժը մաքսն է, իսկ հասն ու սակր դժվար է միմյանցից որոշել։ Գուցե սակը հողահարկն է, իսկ հասը՝ բահրան։

40. Վգուրկ — պհլ. վուղուրգ կամ վազուրդ բառն է, որ նշանակում է «ավագ, մեծս (տե՛и Hubschmann, Аrm. Gr., էջ 246 և Հր. Աճառյան, Արմատ. բառարան, VI հ., էջ 652)։ Հրամատարի կամ հետնագույն հրամանատարի կողքին դվելով նշանակում է մեծ հրամատար, ավագ հրամատար կամ, ինչպես մենք այժմ ասում ենք, մեծ վեզիր։ Սա մովպետան մովպետից հետո Պարսից պետության բարձրագույն պաշտոնյան Է։ Այստեղ հիշված վզուրկ հրամատար (Տաբարիի մեջ buzurg framadhar) Միհրներսեհը հայտնի պատմական անձնավորություն է, որ երկար տարիներ (Հազկերտ 1-ի ժամանակից) կատարել է այդ բարձրագույն պաշտոնը և որին ծերության հասակում Հազկերտ II-ը նորից նուքն պաշտոնին է կոչեր Տաբարին հետևյալ կերպով է արտահայտվում Միհր Ներսեհի մասին. «Այս ՄիհրՆերսեհը մեծ ակնածանք էր վայելում Պարսից բոլոր