Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թագավորների կողմից իր նուրթ կրթության, մեծ խոհեմության և այն վստահության պատճառով, որ դեպի նա տածում էր ժողովուրդը» (Тabari Geschichte der Perser und Araber zur Zeit der Sasaniden. ubersetzt von Th. Noldeke, Leyden, 1879, էջ 109): Մի այլ տեղում՝ «Նա իր ժամանակի իմաստուն մարդն էր, կատարյալ կրթության տեր, և իր վարվեցողությամբ գերազանց ու աչքի ընկնող էր ժամանակակիցների մեջ» (Անդ. էջ 75—76)։ Սրան միանգամայն համաձայն է հայ եպիսկոպոսների պատասխանի «Գիտեմ, զի այլովդ ամենայնիւ յոյժ իմաստուն ես» գովասանքը։

41. Երան և Աներան—Նույնն է, ինչ որ Արիք և Անարիք։ Տե՛ս ծանոթագր. 18։

42. Դենիմազդեզն—մազգայական կրոն, իրանական կամ զրադաշտական կրոնի անունը Ահուրա-Մազդայի անվան երկրորդ մասից (Մազդա իմաստուն) և յասն բառից, որ նշանակում է պաշտել։ Մազդայական կրոնի մասին տե՛ս ծանոթագր. 85:

43. Հարամանի, Խարամանի կամ Հարաման, Խարտման—նույնն է, ինչ որ Արհմն կամ Ահրիման, չարության աստծու անունը։ Hubschmann, Arm. cr., Leipzig, 1897, էջ 26, ասում է. «Թվում է, թե հայերենի Հարամանի ձևը ավելի հին է (Արշակունիների շրջանից), իսկ Արհմն ձևն ավելի նոր է (Սասանյան)»։ Արդեն Եզնիկ (Վենետիկ ՌՄՀԵ, էջ 144 և 235) Խարտման կամ Խարամանի անունը գործ է ածում Արհմնի մասին։ Խարամանի ձևը հավանորեն ստացվել է զուգակցվելով ասորերեն խարմանա բառի հետ, որ նշանակում է օձ և հիշեցնում է դրախտի օձին կամ սատանային։

44. Բանթուրակ — անշուշտ Պանթերա անվան աղավաղումն է։ Հրեական զրույցները Քրիստոսի մասին ասում էին, նրա վարկը գցելու համար, թե անառակություններից ծնված մի մարդ է նա, և նրա հայրը եղել է հռովմայեցի մի զինվոր Պանթերա անունով։

45. Նածրացի կամ Նածարացի— նույնն է, ինչ որ Նազաւրացի կամ Նազուրեցի և նշանակում է Հիսուս Նազովրեցու հետևող կամ քրիստոնյա, բառը գործ է ածվում ընդհանուր նշանակությամբ թե եպիսկոպոսների և թե՛ սովորական քրիստոնյաների համար (հմմտ. Hօffmann Auszuge 34)։ Վկայք Արգելից, էջմիածին, 1921, էջ 159 և 160։ Յեզանդուխտն իրեն մասին ասում է՝ «Զի ես եմ կին նազաւրացի և աղախին Քրիստոսի»։ Սակայն այստեղ հետաքրքրականն այն է, որ Միհրներսեհը Նածրացի է անվանում միայն քրիստոնեական կրոնի առաջնորդներին («Մի՛ հավատաք ձեր առաջնորդներին, որոնց նածրացի եք անվանում»), արդյոք այն պատ-