Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճառով, որպեսզի միայն նրանք մեղապարտ և դատապարտելի ցույց տա, ինչպես կարծում է Փորթուգալ փաշան (Եղիշե, 223), թե իրոք V դարում այդպես կոչվել են հատկապես քրիստոնյա հոգևորականները, դժվար է հաստատապես որոշեր Միհրներսեհի որոշակի արտահայտությունը հավանական է դարձնում այն ենթադրությունը, որ սկզբնապես ընդհանուր նշանակություն ունեցող բառը հետագայում սկսվել է գործածվել միայն ղեկավարների համար:

46. «Կարասի, որ ժոդովէ, ասեն, մեղք են յոյժ» բառերը բնագրում աղավաղված են թվում։ Ըստ իմաստի պետք է լիներ՝ «Կարասի, որ ժողովէ, ասեն, չեն ինչ մեղք» (Ակինյան), քանի որ այդ բառերին հետևում է «բայց զաղքատությունն առավել քան զրոյժ գովեն»։

47. Արտաշատի ժողովական եպիսկոպոսների անունները տալիս են մեզ թե՛ Եղիշեն և թե՛ Փարպեցին, վերջինս առանց ժողովի տեղը հիշելու: Այդ անունների կարգը թեև տարբեր է երկու մատենագիրների մոտ, բայց բոլորը համապատասխանում են միմյանց, բացի մեկից. մինչդեռ Եղիշեն հիշում է Մարդաղվո Եղվաղ եպիսկոպոսին, Փարպեցին նրա փոխարեն տալիս է Մանանաղվո Զավեն եպիսկոպոսի անունը։ Մեզ ավելի ճիշտ է թվում Եղիշեի հաղորդածը, որովհետև մեր հին եպիսկոպոսական աթոռների ցանկերում Մանանաղին չի հիշվում, բացի Ղազար Փարպեցու այս տեղից, իսկ Մարդազվո եպիսկոպոսությունը հիշվում է մի քանի անգամ, оրինակ՝ Ներսես Բ-ի (547/548—556/557) ժողովում, Հովհաննես Բ-ի (556/557—571, մեռել է Կ. Պոլսում 573 թ,) թղթերում (տե՛ս Գիրք թղթոց, Թիֆլիս, 1901, էջ 73, 78, 81), Ներսես Գ. Շինողի 645 թ. Դվինում կայացրած ժողովում («Կանոնք Դուեայ սուրբ ժողովոյն», էջմիածին, 1905, էջ 26—27)։

Այստեղ հիշված անձերից հայտնի են՝ Հովսեփը Վայոց ձորի Խողոցիմք գյուղից, որ կաթողիկոսական իշխանություն վարեց 441-451: Մելիտե Մանազկերտցին, որ կաթողիկոս դարձավ Հովսեփի նահատակությունից հետո, Բագրևանդի եպիսկոպոս հռչակավոր Եզնիկ Կողբացին, «Եղծ աղանդոցի» անմահ հեղինակը և աստվածաշնչի թարգմանության եռանդուն մասնակիցը, Բզնունյաց տխրահռչակ Սուրմակ եպիսկոպոսը, Սահակ Պարթևի հակաթոռը և, ապա Մեսրոպ Մաշտոցի մահից հետո անվանապես կաթողիկոս պարսից թագավորի հրամանով. Թաթիկ՝ Սահակի և Մեսրոպի աշակերտներից։ Մնացածներն անհայտ են։ Բանասերներից ոմանք Եղիշա Ամատունյաց եպիսկոպոսին նույնացնում են մեր պատմագրի հետ, բայց այդ կարծիքն անհավանական է։

48. Քորեպիսկոպոս կոչվում էին Արևելքում գավառների ու դյուզերի եպիսկոպոսներն ի տարբերություն քաղաքների եպիսկոպոսներից։ Մինչև IV դարի կեսերը բավական տարածված էին, ունեին շրիվ եպիսկոպոսական